23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տիգրան Ավինյանը հրաժարական է տվել. Politik.am

Ըստ մեր աղբյուրների, հրաժարականի հարցը որոշված է, սակայն քննարկվում են ժամկետները, եւ որ Ավինյանն ինքն է որոշել հրաժարական տալ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, գրել է Politik.am-ը։

«Վարչապետի գործերի նախկին կառավարիչ, ՔՊ անդամ Գևորգ Աճեմյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ազատվելու է աշխատանքից․«Լավ լուր հատկապես ամուլսարցիներիս համար` Ավինյանը հենց նոր ազատվեց աշխատանքից։ Ինտրիգը պահելու համար չեմ ասի տեղն ով է լինելու։ Մի քանի օրից կամ արտակարգ իրավիճակի պրծնելուն պես լուրը պաշտոնապես կճպցնեն կառավարության կայքում»,-գրել է Աճեմյանը։

Փորձեցինք կառավարության մեր աղբյուրներից ճշտել լուրը։ Ըստ մեր աղբյուրների, հրաժարականի հարցը որոշված է, սակայն քննարկվում են ժամկետները։ Ավինյանն ինքն է որոշել հրաժարական տալ։ Փաշինյանը չի ցանկանում, որպեսզի իր իշխանության համար այս ծանր փուլում փոխվարչապետի հեռացումը տեղի ունենա, քանի որ այն կարող է թուլացնել  իշխանության հիմքերը։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ մենք տեղեկացրել էինք, որ վարչապետ Փաշինյանի և փոխվարչապետ Ավինյանի հարաբերությունները լարված են։ Փաշինյանին անհանգստացնում է իր վարկանիշի անկումը և Ավինյանի վարկանիշի բարձրացումը։ Մեր աղբյուրները պնդում են, որ վարչապետն իր մտերիմների շրջանում մտահոգություն է հայտնել, որ իշխանությունն իր ձեռքից կարող է գնալ ու Ավինյանն այս իմաստով վտանգավոր է իր իշխանության համար։

Նկատենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին մի քանի շաբաթների ընթացքում  մի քանի անգամ անհարմար դրության մեջ է դրել Ավինյանին, ըստ էության դրանք սադրանքներ էին, որը պետք է Ավինյանին բերեր հրաժարականի մտքին։ Նախ, վարչապետի հրահանգով կառավարության շենքից դուրս էին հանել Տիգրան Ավինյանի հրավերով Հայաստան եկած Գեորգի Մուրադյանին, ով որպես կամավոր աշխատում էր պարետատանը։ Հետո Փաշինյանը հրահանգել էր կապարակնքել Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանի աշխատասենյակի դուռը, քանի որ միջանցիք քամու պատճառով դուռը աղմուկով փակվել էր։

Փոխվարչապետ Ավինյանը պաշտոնից ազատման դիմում չի գրել։ Այս մասին ասել է նրա մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։ Նկատենք, որ Արթուր Վանեցյանի հրաժարականից օրեր առաջ ևս իշխանությունները հերքում էին այդ լուրերը։ Այն ժամանակ էլ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը սուտ էր որակում նման լուրերը»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ