23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայ-ռուսական սկանդալներն արդեն շարունակական բնույթ են կրում․ Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հայ-ռուսական սկանդալներն արդեն շարունակական բնույթ են կրում։ Կարող ենք Ռուսաստանին մեղադրել Արցախի հարցով փուլային՝ ոչ հայանպաստ լուծում պարտադրելու մեջ։ Բայց Լավրովը պարզ ասաց, որ դա միայն իրենց որոշումը չէ, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, իսկ Հայաստանն էլ համաձայնել է ու մասնակցում է քննարկումներին։
 

Կարող ենք Լավրովին մեղադրել, որ գազի գինն է բարձրանում, կամ որ Մոսկվան հրամայում է ռուսական Գազպրոմին անհապաղ սկսել հավաքել գազի վարձավճարները, եւ դրանով մեր քաղաքացիներին դնում է ճգնաժամային վիճակի մեջ։ Բայց Լավրովն ասել էր, որ համագործակցությունը երկկողմանի է լինում, եւ Հայաստանում ընթացող անհասկանալի դատավարությունները, Հարավկովկասյան երկաթուղու հանդեպ մասկի-շոուն ցույց է տալիս Հայաստանի անբարյացկամ վերաբերմունքը։
 

Հիմա պարզվեցին նոր սկանդալի մանրամասներ։ Կորոնավիրուսի կարանտինով պայմանավորված՝ Հայաստանի քաղաքացիներ են մնացել Ռուսաստանում, եւ համապատասխանաբար՝ Ռուսաստանի քաղաքացիներ Հայաստանում։ Երեւանը պատրաստվել է ինքնաթիռ ուղարկել Մոսկվա այս քաղաքացիների ետեւից, իսկ Ռուսաստանն էլ, համապատասխանաբար, խնդրել է նույն ինքնաթիռով, որը, բնականաբար, դատարկ էր լինելու, իր քաղաքացիներին հասցնել Մոսկվա եւ պատրաստ է եղել դրա դիմաց վճարել։

Հայաստանը կտրուկ մերժել է։ Ռուսաստանի դեսպանը բազմիցս փորձել է կապվել հայ պաշտոնյաների հետ, բայց վերջիններս չեն ցանկացել նրա հետ խոսել։ Սա արդեն իսկ վատ վերաբերմունք է Ռուսաստանի նկատմամբ։ Բայց ավելի ուշ պարզվել է, որ ամենաբարձր հայ պաշտոնյաները փորձել են հանցանք պարտակել, քանի որ նրանք իմացել են, թե Նիկոլ Փաշինյանի աներձագը՝ ԱԺ պատգամավոր Հրաչ Հակոբյանը, պատրաստվում է այդ ինքնաթիռով մաքսանենգ սիգարետ հասցնել Ռուսաստան, եւ ինքնաթիռն էլ իրականում դատարկ չէ։
 

Այս ամենն իրականում չի խոսում հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակի մասին, այլ այն մասին, որ այդ հարաբերությունները օրեցօր վատթարանում են։ Սա նաեւ չի խոսում այն մասին, որ Հայաստանի ինքնիշխանությունն օրեցօր ավելանում է, այլ խոսում է այն մասին, որ Հայաստանի իշխանությունները վատթարացնում են հարաբերություններն իրենց հանցանքները պարտակելու նպատակով»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ