26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 11, 2019

Իմ սիրելի՛ ժողովուրդ, մի՞թե սա է ձեր ուզածը, մի՞թե դուք թույլ եք տալու, որ այս բանդան շարունակի ազգակործան գործը ձեր իսկ անվան տակ. Արա Վարդանյան

«Հայաստան համահայկական հիմնադրամի»  նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան գրում է. Հիշու՞մ եք ինչից ամեն ինչ սկսվեց. Քայլ արա մերժի Սերժին։ Դե եկեք հասկանանք ում ենք մերժել և ինչ ենք մերժել իրականում. – մերժել ենք Արցախի ազատագրական պայքարի հերոսներին, – մերժել ենք Առաքելական եկեղեցին – մերժել ենք հայոց պատմությունը – մերժել ենք հայոց լեզուն – մերժել […]

Օրենսդիրի նպատակը հստակ է՝ ազատվել ՍԴ անցանկալի դատավորներից և նրանց փոխարինել նորերով. սահմանադրագետը՝ ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու օրինագծի մասին

Օրենսդիրի նպատակը հստակ է՝ ազատվել Սահմանադրական դատարանի անցանկալի դատավորներից և նրանց փոխարինել նորերով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց սահմանադրագետ Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու օրինագծին: «Օրենքն ընդհանրապես չի կարող ընդունվել անձանց նեղ շրջանակի համար, իսկ այս օրենքի տրամաբանությունից բխում է անձանց նեղ շրջանակին արտոնություններ տրամադրելը կամ աշխատանքից հեռացնելը: Սա կարող է […]

Ես երբևէ իմ կյանքում չեմ քծնել. Արայիկ Հարությունյանը չգիտի՝ Քոչարյանն իրե՞ն է նկատի ունեցել «քծնող» ասելով

Ես երբևէ իմ կյանքում չեմ քծնել, եթե քծնել իմանայի, ապա կքծնեի ժամանակին գործող իշխանություններին, այսօր Երևանում հրավիրված մամուլի ասուլիսն ասաց Արցախի նախկին վարչապետ, առաջիկա ընտրություններում որպես Արցախի նախագահի թեկնածու առաջադրված Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրեն է նկատի ունեցել Ռոբերտ Քոչարյանը, երբ հարցազրույցում ասել է, որ անընդունելի է Ղարաբաղում ունենալ քծնող նախագահ, ով հնազանդորեն տուրք […]

«Երկրում քաղաքական մտքի կլինիկական մահը կենսաբանականի չվերածելու համար՝ անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ»

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՊԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ (ՆԵԿՐՈԼՈԳ) Մեկ տարի առաջ Հայաստանում իշխանազավթման ընթացքում արձանագրվեց ևս մեկ զոհ՝ երկրի օրենսդիր մարմինը: Էյֆորիկ շրջանում, վարչական ռեսուրսի կիրառմամբ, ատելության ծայրաստիճան դրսևորումներով ձևավորված Ազգային Ժողովը քաղաքական առումով ի սկզբանե մեռելածին էր, և պետք է արժանանար ոչ թե ծննդյան վկայականի, այլ մահախոսականի: Ինչպես կանխատեսում էի, […]

«Մի գաղտնիք բացեմ». Ալեն Սիմոնյանը՝ 2018թ. հոկտեմբերի 2-ին նախորդող օրերի մասին

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հակադարձելով իրենց հասցեին ընդդիմադիրների կողմից հնչող քննադատություններին, թե իշխանությունն այսօր զավթված է, նշեց, որ նախկինում Հայաստանը զավթված է եղել Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Ըստ նրա՝ Երկրորդ և Երրորդ նախագահները ստեղծել են այն Հայաստանը, որը պետք է սպասարկեր միայն իրենց: «Այդ սպասարկման համակարգի մի մասն է հանդիսացել նաև դատական համակարգը, […]

Դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում Գորան Բրեգովիչի համերգի համար վճարվելու է 65 հազար եվրո

Դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում Գորան Բրեգովիչի ու նրա նվագախմբի համերգի համար վճարվելու է 65 հազար եվրո, այսօր լրագրողնեի հետ հանդիպմանն ասաց Երևանի փոխաքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։ Նա ասաց, թե ծախսերը բազմազան են։ «Դեկոր, լույս, բեմ, հրավառություն և այլն, իսկ ծախսերի բացվածքը կարող եք ստանալ ընկերություններից, մենք իրավունք ունենք հրապարակելու ծախսերի այն մասը, որոնց հրապարակման թույլտվություն տալիս […]

Ասում եք՝ մանիպուլյացիա եք անում. աա մնջախաղի թատրո՞ն է, ձայն չհանենք, ձեռքերով նշաններ ցույց տանք. Գևորգ Պետրոսյան

Սահմանադրական դատարանի մասին օրենքի՝ ձեր կողմից նախանշված 88-րդ հոդվածը սահմանում է սոցիալական երաշխիքներ, ԱԺ մեծամասնությանը դիմելով՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: «Ձեր կողմից ներկայացված նախագիծը որևէ կապ չունի սոցիալական երաշխիքների հետ, որովհետև ՍԴ օրենքի 88-րդ հոդվածը նվազագույնը 12 տարվա ծառայություն կամ հանրային ծառայություն զբաղեցրած անձին տալիս է համապատասխան երաշխիք, ձեր կողմից ներկայացվածը նաև հնարավորություն է […]

Գյումրին չի կարելի սիրել քաղաքական վերադասավորումների արդյունքում, բոլորը դարձել են գյումրիասեր. Երևանի փոխքաղաքապետ

Ես շատ ուրախանում եմ, որ Գյումրիի մասին խոսելը, Գյումրիով մտահոգվելը հիմա շատ թրենդային է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։ «2016 թվականին, երբ Հայկ Բարսեղյանի հետ իրականացնում էինք «SOS Գյումրի» բարեգործական ծրագիրը, գյումրեցի 33 անօթևանի համար փորձում էինք հայթայթել միջոցներ, որ անմարդկային պայմաններից հանեինք, այսօր խոսացողներից ոչ մեկին գրեթե չեմ հիշում», – […]

Դատավորներին «կաշառելու» օրինագիծն ընդունվեց: 630 միլիոն`հանուն իշխանության սրտի ՍԴ-ի

Ազգային ժողովը 82 կողմ, 34 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց ՍԴ դատավորների մասին օրենքը, որով նախատեսում է վաղաժամ թոշակի ուղարկել ՍԴ դատավորներին։ Նկատենք, որ ՍԴ դատավորներն իրենք են որոշելու՝ գնա՞լ վաղաժամ թոշակի, թե՝ ոչ։ ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելուց հետո նրանց աշխատավարձը պահպանվելու է, և անաշխատ աշխատավարձ են ստանալու: Ի դեպ, եթե յոթ դատավորները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի