23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 10, 2019

Մեծ հաճույքով կծխեմ ինչպես Հրաչ Հակոբյանի, այնպես էլ Արսեն Թորոսյանի քելեխներին, եթե իհարկե,Նիկոլի իշխանազրկումից հետո նրանք չճողոպրեն երկրից

ՀՀ «գլխավոր աներձագ» Հրաչ Հակոբյանը ԱԺ ում զարմանալի հայտարարություն արեց թե բոլոր ծխողներին  պետք է դարձնել վտարանդի «իզգոյ», գրում է «Իրավունքը»՝ Զարմանք խորագրում:  Մի կողմ թողնենք, թե ինչպես դրան կվերաբերվեն երկու հին ծխողներ` նրա հարազատ քույր, Նիկոլի կին Աննա  Հակոբյանը եւ Նիկոլի հոգեւոր հայրիկ Լեւոն Տեր-Պետրոսյանը,  այլ արձանագրենք,  որ այդ լպիրշությունը  վրդովեցրել է ինչպես ծխող,  այնպես էլ  չծխող քաղաքացիներին:  Սակայն դրան բավականին սրամիտ արձագանքել է  հին ՀՀՇ-ական վերլուծաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը.  «Կանցնի մի 10-20 տարի, ու ծխելու դեմ  մոլագար պայքարի  այս համաշխարհային  միտումը  կդառնա պատմական  հուշ հերթական վհուկաորսի մասին:  Կպարզվի,  որ այդ պայքարը  կառուցված էր անտանելի չափազանցությունների  եւ պարզունակ  ահաբեկչական  քարոզչության հիման վրա, ու էս ամենը կհիշվի որպես վատ անեկդոտ:     Կանցի եւս 10-20 տարի, ու հավուր պատշաճի տխուր դեմքերով մենք  լուռ կծխենք մեր չծխող ընկերների քելեխներին  (Աստված  նրանց երկար  կյանք տա):  Կպարզվի, որ երկար կամ կարճ կյանքի հետ կապ չունի ո՛չ ծխելը, ո՛չ  չծխելը: Ու կցրվենք տներով»: Ինչեւէ, վատ միտք  չէ: Օրինակ, մեծ հաճույքով կծխեմ ինչպես Հրաչ  Հակոբյանի,  այնպես էլ  Արսեն Թորոսյանի քելեխներին,  եթե իհարկե,  Նիկոլի իշխանազրկումից հետո նրանք  չճողոպրեն երկրից:  

Ակնհայտ է, որ Վահե Գրիգորյան ակցիան տապալվեց. ՀՀԿ խոսնակ

Դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովը 83 կողմ ձայնով ընդունեց ՍԴ դատավորների վերաբերյալ սահմանադրական օրենքը, ըստ որի՝ նախատեսվում է Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղղարկել: Այս մասին զրուցել ենք ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ: ՀՀԿ խոսնակի հետ խոսել ենք նաև 7-րդ գումարման Ազգային Ժողովի աշխատանքների, ինչպես նաև Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին: Մանրամասն՝ տեսանյութում: yerevan.today

«Սահմանադրական Դատարանի դատավորներին ոչ սահմանադրական ճանապարհով փորձում են ուղարկել իրենց տուն». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել . «Սահմանադրական Դատարանի դատավորներին ոչ սահմանադրական ճանապարհով փորձում են ուղարկել իրենց տուն, վտարանդի դարձնել, կաշառելով այն խոստմամբ, թե ցմահ կստանան կենսաթոշակ եւ աշխատավարձ, միլիոնավոր․․Ու չեն հարցնում ՀՀ հպարտ հարկատուներին՝ ուզո՞ւմ են, որ իրենց գրպանից դատավորներին վարձատրեն չարած գործերի, պարապուրդի, անգործության համար, սա արվում է զուտ […]

Իշխանությունների պատճառով վատանում են ՀՀ–ի հարաբերությունները բոլոր դաշնակիցների հետ, մինչդեռ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների ժամանակ դառնում ենք խաղաղասեր․ Կարինե Աճեմյան

Տեղի ունեցավ ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանի և «Ադեկվադ» նախաձեռնության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանի մամուլի ասուլիսը: Բանախոսներն ասուլիսի ընթացքում ամփոփեցին ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեկ տարին, անդրադարձան նաև ՀՀ ներքաղաքական իրավիճակին։ tert.am

Սա՞է Նիկոլի կետը, որից նա պետք է սկսեր: Հերքեք կամ հաստատեք

-ԱԳՆ-ն պարտավոր է արձագանքել եւ շատ արագ. -Ոչ պատահական, անչափ բարձր պաշտոնյա. -Ավելին` մեկ անգամ արդեն կիքս տված, ԼՏՊ-ի արտաքաղաքական աքսակալ Հովհաննես Իգիթյանի. -Հերթական բլթոցին կամ բացահայտմանը /իմացյա՞լ/. Հ.Գ. -Բայց նախ` հիշենք. -Պառլամենտի «գործարկման» հենց առաջին օրերին, երբ դեռ այսքան թունավոր չէին Իգիթյանի եւ Ռուբինյան-«գուրու»-ի, կամ եթե կուզեք` լամայի /նման է/ հարաբերությունները. -Իգիթյանը մատնեց իշխանությանը` […]

ՍԴ դատավորները եւ «պարապության նպաստը»

Խնդրանք ՍԴ դատավորներին! Այսօր խորհրդարանում քննարկվում էր ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու կամ ավելի ճիշտ` ՍԴ դատավորների «պարապության նպաստի» վերաբերյալ նախագիծը։ Այս նախագիծը շատ կարեւոր է դիտարկել երեք հարթությունից՝ իրավական, քաղաքական եւ բարոյական։ Եթե հարցը քննարկում ենք բարոյական տեսանկյունից, ապա հարցի հիմնական հասցեատերը ՍԴ դատավորներն են, եւ էական է այն հարցը, թե արդյոք նրանք կշարունակեն […]

Ինչու են այդքան սարսափած Սերժ Սարգսյանից

Իսկ այժմ մեկ այլ ինստիտուցիոնալ եւ քաղաքական ռեալ դեմքերով հարուստ կուսակցության  մասին` ՀՀԿ-ի,  որը Նիկոլի եւ  նիկոլականների աչքի գրողն է:  Մենք արդեն առիթ ունեցել ենք հիմնավորելու, որ Սերժ Սարգսյանի դեմ քրեաքաղաքական  հետապնդումը  սանձազերծվել էր նրա զագրեբյան ելութից հետո, իսկ ընտրված խափանման  միջոցը`  չբացակայելու  ստորագրությունը, նպատակադրված է կանխելու նոր «Զագրեբները», գրում է Իրավունքը:  Սակայն ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, նշելով, որ եթե Քոչարյանի գործը ջուր է, ապա   Սարգսյանինը`  օդ,  հատուկ շեշտեց. «Իշխանությունները քանի՞ գլխանի են, որ Սերժ Սարգսյանին խանգարեն որեւէ  տեղ  մեկնելու»:  Եվ, ի դեպ, երրորդ նախագահի փաստաբանները դատախազությունում բողոքարկել են նրա  խափանման միջոցը:  Իսկ Ռեֆորմիստների կուսակցության  ղեկավար Վահան Բաբայանը շեշտում է մեկ այլ գործոն.  «Համատարած պոպուլիզմի, Արցախի վերաբերյալ ոչ հայանպաստ լուծումների առաջ քաշման,  ինչպես  նաեւ  փուչիկ խոստումների ֆոնին, մարդիկ սկսում են հասկանալ, որ Սերժ Սարգսյանը չէր մեղավոր, որ իրենք դեռ չէին  ապրում իրենց երազած երկրում: Սերժ Սարգսյանի վարկանիշը  կտրուկ  աճում է, իսկ դա  անհանգստացնում է  թավշյա պոպուլիստներին եւ  «քննադատությունների կազմակերպում» օպերացիան  չի տալիս իրենց  ուզած  արդյունքները:   Հասարակությանը ապակողմնորոշած նախկին լրագրողը այսօր այլեւս չունի իր ստերի հայտնի  «զինանոցում»  որեւէ լուրջ բան, ինչը կշեղեր հասարակությանը իր իսկ տված խոստումների  կատարման գործընթացից  եւ  իրավիճակի իրական պատկերը տեսնելու մարդկանց բնական  ձգտումից»: Եվ այսպես` իրապաշտությունն ընդդեմ պոպուլիզմի: Ե՛վ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ  ինստիտուցիոնալ կուսակցությունն այդ հենքով են առաջնորդվում: Իսկ թրաշամանուկների ստերից բոլորը կուշտ են:  Եվ հեռու չէ այն պահը, որ հանրությունը մերժելու է Նիկոլին ու նիկոլական փաշիզմը:  

Մինուսային եղանակին, Սարգսի երկու տարեկան երեխան ձեռքներիս` մենք բանտի բակում ինչպես հարկն է դիմավորեցինք մեր մարտական ընկերոջը

Երեկ կատարվեց ամենաիսկական հրաշքը, որ արդեն չէինք սպասում երկրում գործող արդարադատության համակարգից: Նիկոլապետության զնդանից Վերաքննիչ դատարանի դատավոր Ռշտունու վճռով հաջողվեց դուրս բերել «Խեղափոխություն» թիմի անդամ, ակտիվիստ Սարգիս Օհանջանյանին: Ուշ գիշերվա ժամին, համակիրների հոծ կոլեկտիվով, մեկ մարդու նման, մինուսային եղանակին, Սարգսի երկու տարեկան երեխան ձեռքներիս` մենք բանտի բակում ինչպես հարկն է դիմավորեցինք մեր մարտական ընկերոջը:   […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի