23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 11, 2019

Աստղաբաշխական և մատչելի գներ. ուր գնալ Ամանորին

Ամանորը նշելը Հայաստանում իսկապես թանկ հաճույք է. հաշվի առնելով էլ մեր կարծրատիպերը, ազգային մտաժելակերպը՝ ոչ ոքից չենք ուզում հետ մնալ, ճոխ-ճոխ սեղաններն անբաժան ենք համարում մեզանից: Սակայն եթե նույնիսկ ընտրում ես տնից դուրս ամանորը դիմավորելու տարբերակը, Հայաստանում այն կրկին թանկ հաճույք է դառնում: Ծաղկաձորի, Աղվերանի հանգստյան տներում ամանորյա փաթեթների արժեքը սկսում է հիմնականում 180 հազար […]

Ամանորին համապատասխան․ հավը գարեջրով

Բաղադրությունը՝ 2.5 կգ հավ, 1 թեյի գդալ սև պղպեղ, 1 թեյի գդալ համեմ, աղ, 0,5 լ գարեջուր, 4 հատ թթու խնձոր: Պատրաստման եղանակը՝ Հավը ներսից և դրսից ծածկել պղպեղի, աղի ու համեմի խառնուրդով: Խնձորները բաժանել 4-6 մասերի, հեռացնել կորիզները և դրանցով լցոնել հավը: Որպեսզի պատրաստման ընթացքում խնձորները չթափվեն, բարակ փայտիկներով ամրացնել հավի փորը: Լցոնված հավը […]

Ադրբեջանցիները կանչում էին, թե եկեք ձեզ հայ աղջկա խորոված ենք ուզում հյուրասիրել, մոռացա՞ք

Բրատիսլավայում տեղի ունեցած ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի   համանախագահների հանդիպումը, որն այս տարվա ընթացքում, թերեւս վերջինն էր, այդպես էլ մնաց մինչեւ  հիմա չպարզաբանված, թե, ի վերջո, ինչի շուրջ էին զրուցել երեք եւ ավելի ժամ, եւ արդյոք դրանք   բանակցություն էին, թե` ոչ:   Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց Ադրբեջանական  ԽՍՀ–ից փախստականների   համագումարի համակարգող ՄԱՐԻԱՄ ԱՎԱԳՅԱՆԻ հետ: – Տիկին Ավագյան, Ձեր գնահատմամբ` Բրատիսլավայում կայացած հանդիպումը մեզ համար ունեցա՞վ որեւէ   դրական արդյունք, թե՞ այն տապալում էր: -Տեսա, որ Բրատիսլավայում տեղի ունեցած հանդիպումը որոշ քաղաքագետներ մեծ ոգեւորությամբ ընդունեցին:  Սկզբունքորեն ինձ համար կային ակտիվացման, մեր կողմից անվտանգության հարցերը ավելի սուր դնելու միտում,  բայց միեւնույնն է, դրանք փափուկ էին: Եվ թեեւ վերջին մի քանի ամիսներին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդհատ պնդում է, որ իբր բանակցային սեղանին որեւէ փաթեթ չկա, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հնչեցրած 7  կետերը տեղավորվում են Մադրիդյան փաթեթի մեջ:  Եթե Մադրիդյան փաթեթից դուրս չգանք, միանշանակ սա պարտվողական կեցվածք է: Անշուշտ, դուք ինձ կասեք`  որքանո՞վ է հեշտ կամ հնարավոր այսօր դիվանագիտական,  բանակցային դաշտում փոխել բառամթերքը:  Հասկանում եմ, որ արտաքին գործերի նախարարի, վարչապետի մակարդակով բառամթերքի կտրուկ փոփոխման  խնդիր կա: Ուրեմն` այդ դեպքում մեր պետությունը պարտավոր է հանրային դիվանագիտությունն ակտիվացնել,  մինչդեռ մենք անում ենք միջոցառումներ, որտեղ որեւէ լրագրող չի գալիս, որեւէ արծարծում չկա, այս դեպքում գոնե  հանրային դաշտի ձայնն է պետք լսելի դարձնել: Ի դեպ, դեկտեմբերի 9-ին ցեղասպանության  միջազգային օրն էր եւ ՄԱԿ-ի հետ Արտաքին գործերի նախարարությունը համատեղ ինչ-որ միջոցառում էր  անում, ես դիմում եմ մամուլի քարտուղարին եւ հարցնում` ինչո՞ւ ենք մենք բացակայում, ինչո՞ւ ադրբեջանական   ԽՍՀ-ից հայ փախստականների իրավունքների մասին որեւէ  մեկը չի խոսում ու պատասխանեցին, թե տեղյակ չեն,  կփորձեն հասկանալ, բայց այդպես էլ դուրս մնացինք այդ հանդիպումից: – Չե՞ք կարծում, որ վերջին շրջանում շատ ենք սկսել անտեղի խաղաղասիրությունից խոսել, նույնիսկ հասել ենք այն կետի, որ վարչապետի տիկինն Ադրբեջանի նախագահի կնոջը` փոխնախագահ Մեհրիբան Ալիեւային   հրավիրում է Արցախ` մուղամ լսելու: – Իհարկե, խաղաղությունն առաջին հերթին մեզ է պետք, որովհետեւ խաղաղության կարիք մենք ունենք: Մենք  մարդասպան, մարդակեր չենք` այն, ինչ-որ տեսել ենք իրենցից: Հակառակ դեպքում`  արտաքին ուժերը սա կարող են  դարձնել արգումենտ  իրենց ձեռքում` մեզ քարկոծելու:  Բայց մյուս կողմից մենք այդ խաղաղությանը պետք է գնանք մտածված: Ասեմ, որ Աննա Հակոբյանի գործելաոճի մեջ  առանցքային փոփոխություն կա: Սկզբից նա եկավ եւ դիմեց մարդակեր Իլհամ Ալիեւի կնոջը, թե` արի մեր  փամփուշտները հալեցնենք, ականջօղեր պատրաստենք: Իսկ հիմա լրիվ ուրիշ բան է ասում: Մեհրիբան Ալիեւային  ասում է` ուզո՞ւմ ես մուղամ լսել Ղարաբաղում, հրավիրում եմ, մարդասեր պետություն եմ, կարող եմ քո սիրած  երաժշտությունը միացնել, կլսես: Այսինքն` այլ պարագայում դու կստանաս հակահարված: Ըստ էության, Աննա  Հակոբյանը ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի ասած` «նոր պատերազմ, նոր տարածքներ» միտքն արծարծեց:  Այնպես որ, շնորհակալ եմ իրենից այս խոշոր էվոլյուցիայի համար, որը կրեց այս մեկ տարվա մեջ: Դեռ այն ժամանակ  եմ ասել` իսկ Աննա Հակոբյանը տեղյա՞կ էր քանի փամփուշտ մենք ունենք, արդյոք այն մեր կանանց կբավարարի  ականջօղեր պատրաստել, սա աբսուրդ էր: Մենք մոռանո՞ւմ ենք` ինչ է կատարվել Սումգայիթում:  Այն  մարդակերություն էր, որի մասին բազում են փաստերը: Սումգայիթի փախստականներից մեկը պատմում է, որ  ադրբեջանցիները կանչում էին, թե եկեք ձրի ձեզ հայ աղջկա խորոված ենք ուզում հյուրասիրել:  Սա 1988-ի  դեկտեմբեր ամիսն էր, հետո եկանք, հասանք սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին, 2016-ի  ապրիլյան պատերազմին, որը սովորական պատերազմ չէր, այլ բացառապես ցեղասպանական էր:  Իսկ այդ  ցեղասպանական պատերազմ հրահրողն այսօր Իլհամ Ալիեւն է` իր շրջանակով: Եթե Ալիեւը հերոսացնում է  հայ սպայի` Գուրգեն Մարգարյանի գլուխը կտրած Սաֆարովին եւ հայտարարում, որ ամեն մի թուրք, ադրբեջանցի,  ով որեւէ հայի կմորթի, նրան կհերոսացնեմ, նշանակում է, որ նա վարում է գլուխ կտրելու պետական  քաղաքականություն: 2016 թվին էլ տեսանք, թե ինչպես էին մեր տղաների գլուխները հաճախ կենդանի կտրում,  ողջ-ողջ կապում  էին  […]

Թավշյա հեղափոխականների երկրպագուն, կովից, այդուհանդերձ, տարբերվում է

Հեղափոխական ու վիրտուալ ակնոցներ՝ պողոսների համար «Եթե հաց չկա, ապա տեսարաններ պետք է ապահովել» բանաձևը լայնորեն ու առայժմ արդյունավետորեն կիրառվում է թավշյա Հայաստանում։ Աղքատ, բայց հպարտ քաղաքացիներին առաջարկվում է նոր տարվա գիշերը գալ հրապարակ ու բրդուճով նշել տոնը։ Ասվում է, որ պետք չէ մտահոգվել դատարկ սառնարանով, այլ պետք է հավաքվել Հանրապետության հրապարակում ու տեսնել, որ […]

ՀՀ վարչապետին կից Ոստիկանական ծառայությունը կգաղտնալսի ՀՀ «հպարտ» քաղաքացիների հեռախոսային խոսակցությունները

Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը գրում է․ ՋՈՐՋ ՕՐՈւԵԼ. «1984» Քիչ առաջ իմացա, որ ՀՀ փառապանծ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ինչ-որ օրենք է ընդունել, որը հնարավորություն է տալիս ՀՀ վարչապետին կից Ոստիկանական ծառայությանը գաղտնալսել ՀՀ ” հպարտ” քաղաքացիների հեռախոսային խոսակցությունները։ Մի կողմ թողնենք “հանցագործությունների դեմ պայքարի” անվան տակ քնարերգությունը, նաև մարդու հիմնարար իրավունքների խնդիրները ( […]

Դատախազությունը մերժեց

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ նրա պաշտպան Ամրամ Մակինյանի բողոքը մերժվել է։ Այս մասին հայտնել է Դատախազության հանրային կապերի և տեղեկատվության բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից։ «Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ անհիմն լինելու պատճառաբանությամբ մերժվել է։ Մերժման հիմքում դրվել է ՀՀ պաշտոնաթող […]

IRI-ի հարցումները տապալեցին վարչապետի միֆը

ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը (International Republican Institute, IRI) հրապարակել է Հայաստանում իրականացրած հարցման արդյունքները: Հայաստանի ողջ տարածքում իրականցված հարցումները նպատակ են ունեցել պարզել հասարակության վստահության մակարդակը կառավարության աշխատանքի, դատաիրավական համակարգի, սոցիալ-տնտեսական բարեփոխումների վերաբերյալ: «Համաձայն IRI-ի հարցման արդյունքների, Հայաստանի իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում է Սահմանադրական դատարանը: Ընդ որում, Սահմանադրական դատարանը հանրության համար ավելի վստահելի […]

Խուժանություն Ազգային ժողովում

Քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը գրում է․ «Օրեսդրական խուժանություն Ազգային ժողովում Այո՝ խուժանությո´ւն… Գործող ԱԺ–ն մեր նորանկախ պետության պատմության մեջ առաջին անգամ օրենքի ուժով բացահայտ ամրագրեց նախադեպը չունեցող կոռուպցիոն գործարք: Այն դատարանները շրջափակելու հակասահմանադրական խուլիգանության նման մի քայլ է՝ արդեն Սահմանադրական օրենքի տեսքով: Քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները, մատաղացուների նման, իրենց անմեղսունակ բացատրություններով, ենթարկվեցին քրեածին հրահանգի: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի