23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 11, 2019

«Արցախցիները, պառակտվող մարդու և ազգի տեսակ չեն». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամանակի ընթացքում որևէ կերպ հնարավոր կլինի վերականգնել թե՛ Հայաստանի, թե՛ մնացյալ խնդիրների հետ կապված կազուսները, անվերականգնելին Արցախն է: Անդրադառնամ Նիկոլի քաղաքական հայտարարություններին ու խոստումներին՝ ներկայացնեմ մեկ այլ հայտարարություն՝ «Հայաստանը ևս հակամարտության կողմ է և լիարժեք կխոսի իր անունից: Ես պատրաստ եմ ՀՀ անունից բանակցել Ադրբեջանի նախագահի հետ, բայց […]

«Ի՞նչ ադրբեջանական համայնք, այ ընկեր». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ ադրբեջանական համայնք, այ ընկեր Երբ 1.5 տարի առաջ պնդում էի, որ Նիկոլ Փաշինյանի դեմքով Հայաստանում իշխանության են եկել Լևոն Տեր-Պետրոսյանի միակողմանի փուլային զիջումների կողմնակիցները, շատերը չէին հավատում: Այսօր արդեն, ՀԱԿ-ի ներկայացուցիչները ուղիղ հայտարարում են, թե Փաշինյանը ցանկանում է վերադարձնել տեր-պետրոսյանական ֆորմատը, իսկ Իմ քայլի պատգամավորներից […]

Որոշ դիտարկումներ՝ Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի վերաբերյալ

Արդարադատության նախարարը 2019թ. դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում ներկայացրեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը նշանակված՝ սահմանադրական դատարանի դատավորների համար ներդնել վաղ կենսաթոշակի կառուցակարգը: Մասնավորապես, նախատեսվում է, որ այդ դատավորները, որոնք յոթն են, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսվա ընթացքում հրաժարական […]

Սա ամենաթողության նախադեպ է. ինչ օրենք ուզենք՝ կընդունենք… պետությունը վերածվում է կրկեսի. Սահմանադրագետ

Այսօր Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: Նշենք, որ նախագծին դեմ էին քվեարկել ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները, և այն ընդունվեց բացառապես իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների քվեարկությամբ: ՀՀ կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի […]

«Ընդդիմությունը սիրո պակասը լրացնելու համար է». Անդրանիկ Քոչարյան

«Բոլորս ընդունում ենք, որ ճգնաժամ գոյություն ունի, և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին հերթական անգամ այդ ճգնաժամը հաղթահարելու հնարավորություն է տրվում։ Հրայր Թովմասյանը սա պետք է ինքն ինքնուրույն աներ դեռ շատ ամիսներ առաջ, բայց թողեց՝ հասնի այնտեղ, որ խորհրդարանն արդեն երկրորդ անգամ քայլ է անում՝ ճգնաժամի հաղթահարման համար տալ հնարավորություն ՍԴ անդամներին։ Թե ինչքանով իրենք կօգտվեն […]

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները չավարտված՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շնորհավորել է Սահակ եպիսկոպոս Մաշալյանին

Այսօր ընթանում է Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրությունը: Պատրիարքի ընտրություններին մասնակցում է երկու թեկնածու՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Չնայած նրան, որ ընտրությունը դեռևս ընթացքի մեջ է, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ընդունելով պարտությունը, իր Facebook-ի էջում շնորհավորել և բարեմաղթանք է հղել Սահակ եպիսկոպոս Մաշալյանին: Աթեշյանը մասնավորապես գրել է. «Շնորհավորական Ազգային պատգամավորական ժողովն այսօր ընտրում է […]

Նիկոլ Փաշինյանի մասին դիտարկվել են գրեթե հավասար թվով դրական և բացասական հոդվածներ. «Մեդիա պաշտպան»

2019 թ-ի նոյեմբերի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 5 լրատվական կայք՝ armlur.am-ը, aravot.am-ը, armtimes.com-ը, azatutyun.am և a1plus.am-ը։ Մշտադիտարկման արդյունքում ընտրված 5 կայքերում դիտարկվել է 349 հոդված։ Որոնցից 35-ը՝ բացասական, 38-ը՝ դրական, 276-ը՝ չեզոք են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին դիտարկվել են […]

Այս խորհրդարանը չի կարող կենսունակ լինել, այն իր մեջ ճգնաժամ պարունակող կառույց է. քաղաքագետ

Այս խորհրդարանը չի կարող կենսունակ լինել, այն իր մեջ ճգնաժամ պարունակող կառուց է։ Ինչո՞ւ։ Հիմնական պատճառները մի քանիսն են։ – Այն չի ներկայացնում Հայաստանի իրական քաղաքական խճանկարը և այդ պատճառով այն չի կարող կատարել իր հիմնական առաքելությունը՝ քաղաքական հիմնական բանավեճերը սահմանափակել խորհրդարանի պատերի ներսում։ – Խորհրդարանի կազմը քաղաքական չէ, այնտեղ մեծամասնություն են կազմում քաղաքական առումով […]

Հայաստանից հեռանալու հնարավորությունը առաջին, առաջին, առաջին անգամ է ծագում իմ գլխում. Հրանուշ Խառատյան

Սա ի՞նչ տոտալ վերահսկողություն է քաղաքացիների անձնական կյանքի վրա: Շնչելու հնարավորություն չի՞ մնալու: Ես չեմ ուզում և չեմ թույլ տա, որ ոստիկանությունը իմ հեռախոսային խոսակցությունները գաղտնալսի: Քանի որ օրենքն ընդունելու դեպքում ես չեմ կարող թույլ չտալ իմ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը, ինձ կմնա երկու բան 1. Կամ հեռախոս առհասարակ չունենալ և չօգտագործել, 2. Կամ հեռանալ Հայաստանից: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի