23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Աստղաբաշխական և մատչելի գներ. ուր գնալ Ամանորին

Ամանորը նշելը Հայաստանում իսկապես թանկ հաճույք է. հաշվի առնելով էլ մեր կարծրատիպերը, ազգային մտաժելակերպը՝ ոչ ոքից չենք ուզում հետ մնալ, ճոխ-ճոխ սեղաններն անբաժան ենք համարում մեզանից: Սակայն եթե նույնիսկ ընտրում ես տնից դուրս ամանորը դիմավորելու տարբերակը, Հայաստանում այն կրկին թանկ հաճույք է դառնում: Ծաղկաձորի, Աղվերանի հանգստյան տներում ամանորյա փաթեթների արժեքը սկսում է հիմնականում 180 հազար դրամից, եւ եթե ընտանիքը երկու հոգուց ավելի է, ապա գինը գերազանցում է 360 հազար դրամը: Երեխաների համար էլ մոտ 50 հազար դրամ է արժենում հանգիստը: Իհարկե, տարբեր հյուրանոցներում գները տարբեր են, փաթեթները ևս՝ նայած ինչ են դրանք ընդգրկում:

Սակայն հիմնականում սկսվում են վերոնշյալ գներից և ավելի են բարձրանում: Նման փաթեթներն ընդգրկում են Ամանորի գիշերվա շոու ծրագիրը, 3 անգամյա սնունդը և Սուրբ Ծննդյան տոնական ընթրիքը: Կան փաթեթներ, որ ընդգրկում են մեկ շաբաթյա հանգիստ: Այս փաթեթները գներն արդեն հասնում են 500 հազարի:

Ջերմուկում փաթեթներն ավելի թանկ են:

Քիչ չեն նաեւ Ամանորը հարևան Վրաստանում դիմավորող հայերը, այնտեղ անհամեմատ ավելի էժան
է, և կարելի է մինչեւ 500 դոլարի սահմանում 5 օր անցկացնել։  Մոտ 3 օր տևող փաթեթներ էլ կան, որոնք սկսվում են 99 հազար դրամից, այսինքն՝ մոտավորապես 200 հարյուր դոլար մեկ անձի համար: Իհարկե, ավելի լավ հյուրանոցներում տեղավորվելու համար փաթեթներն ավելի են թանկանում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ