23 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Իմ սիրելի՛ ժողովուրդ, մի՞թե սա է ձեր ուզածը, մի՞թե դուք թույլ եք տալու, որ այս բանդան շարունակի ազգակործան գործը ձեր իսկ անվան տակ. Արա Վարդանյան

«Հայաստան համահայկական հիմնադրամի»  նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան գրում է.

Հիշու՞մ եք ինչից ամեն ինչ սկսվեց. Քայլ արա մերժի Սերժին։ Դե եկեք հասկանանք ում ենք մերժել և ինչ ենք մերժել իրականում.
– մերժել ենք Արցախի ազատագրական պայքարի հերոսներին,
– մերժել ենք Առաքելական եկեղեցին
– մերժել ենք հայոց պատմությունը
– մերժել ենք հայոց լեզուն
– մերժել ենք ավանդական ընտանիքը
– մերժել ենք ազգայինը
– մերժել ենք բազմակարծությունը
– մերժել ենք արդարադատությունը

Այս ցուցակը օրեցօր երկարելու է, քանզի մենք գերի ենք ընկել մերժող իշխանության ձեռքերում։ Այո՛, այս մարդիկ մերժողներ են, քանդողներ և ոչնչացնողներ։ Եվ այս ամենը շարունակվում է իրագործվել “ժողովրդի պահանջի” ներքո։

Իմ սիրելի ժողովուրդ, միթե՞ սա է ձեր ուզածը, միթե՞ դուք թույլ եք տալու, որ այս բանդան շարունակի ազգակործան գործը ձեր իսկ անվան տակ։ Սթափվե՛ք և ընդունեք, որ դուք սխալվել եք և դարձել պոպուլիզմի և ստախոսության զոհ։ հիշե՛ք, կործանարար է ոչ թե սխալվելը, այլ սխալը չընդունելը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ