06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Գյումրին չի կարելի սիրել քաղաքական վերադասավորումների արդյունքում, բոլորը դարձել են գյումրիասեր. Երևանի փոխքաղաքապետ

Ես շատ ուրախանում եմ, որ Գյումրիի մասին խոսելը, Գյումրիով մտահոգվելը հիմա շատ թրենդային է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։

«2016 թվականին, երբ Հայկ Բարսեղյանի հետ իրականացնում էինք «SOS Գյումրի» բարեգործական ծրագիրը, գյումրեցի 33 անօթևանի համար փորձում էինք հայթայթել միջոցներ, որ անմարդկային պայմաններից հանեինք, այսօր խոսացողներից ոչ մեկին գրեթե չեմ հիշում», – ասաց Վիրաբյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ընդդիմադիրները նշում են, որ ամանորյա տոնակատարություններին հատկացվող գումարը կարելի էր տրամադրել Գյումրու տնակների հարցը լուծելուն։

Փոխքաղաքապետն ընդգծեց՝ Գյումրին այնպիսի քաղաք է, որ չի կարելի սիրել պարբերաբար, չի կարելի սիրել քաղաքական վերադասավորումների արդյունքում։

«Չի կարելի Գյումրիի վրա ուղղակի դիվիդենտներ հավաքել. էսօր բոլորը դարձել են գյումրիասեր», – ասաց նա։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ