24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դատավորներին «կաշառելու» օրինագիծն ընդունվեց: 630 միլիոն`հանուն իշխանության սրտի ՍԴ-ի

Ազգային ժողովը 82 կողմ, 34 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց ՍԴ դատավորների մասին օրենքը, որով նախատեսում է վաղաժամ թոշակի ուղարկել ՍԴ դատավորներին։ Նկատենք, որ ՍԴ դատավորներն իրենք են որոշելու՝ գնա՞լ վաղաժամ թոշակի, թե՝ ոչ։

ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելուց հետո նրանց աշխատավարձը պահպանվելու է, և անաշխատ աշխատավարձ են ստանալու: Ի դեպ, եթե յոթ դատավորները միասին միանգամից հրաժարականի դիմում ներկայացնեն, ապա  վաղաժամ կենսաթոշակի ծախսերը կկազմեն շուրջ 630 միլիոն դրամ:

Եթե ՍԴ դատավորները հրաժարվեն իշխանության սահմանած «կաշառքի» դիմաց գնալ թոշակի, ՍԴ-ն վերակազմավորելու համար մեկ տարբերակ է մնում՝ սահմանադրական փոփոխությունները։

Իշխանությունները նպատակ ունեն 2020 թ. սկզբին նախաձեռնել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ստեղծումը և հանրաքվեի միջոցով ընդունել նոր Սահմանադրություն: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ