06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ես երբևէ իմ կյանքում չեմ քծնել. Արայիկ Հարությունյանը չգիտի՝ Քոչարյանն իրե՞ն է նկատի ունեցել «քծնող» ասելով

Ես երբևէ իմ կյանքում չեմ քծնել, եթե քծնել իմանայի, ապա կքծնեի ժամանակին գործող իշխանություններին, այսօր Երևանում հրավիրված մամուլի ասուլիսն ասաց Արցախի նախկին վարչապետ, առաջիկա ընտրություններում որպես Արցախի նախագահի թեկնածու առաջադրված Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրեն է նկատի ունեցել Ռոբերտ Քոչարյանը, երբ հարցազրույցում ասել է, որ անընդունելի է Ղարաբաղում ունենալ քծնող նախագահ, ով հնազանդորեն տուրք է տալիս որևէ մեկի, ներառյալ Հայաստանի վարչապետի քմահաճույքներին:

«Այդ հարցը կարող եք տալ երկրորդ նախագահին, թող հասցեն ավելի հստակ ներկայացնի։ Այո՛, նախկին իշխանությունների հետ ունեցել եմ աշխատանքային նորմալ հարաբերություններ։ Ես գոհ էի մեր տնտեսական համագործակցությունից, դժգոհ՝ արցախյան խնդրի վերաբերյալ քաղաքականությունից։ Այդ գիծը հստակ կար», – ասաց Արայիկ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ այն իշխանությունը, որը շեղվի արցախյան խնդրի հետ կապված անհրաժեշտ և ճիշտ ուղուց, ստիպված է լինելու հրաժարական տալ։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ