17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Օրենսդիրի նպատակը հստակ է՝ ազատվել ՍԴ անցանկալի դատավորներից և նրանց փոխարինել նորերով. սահմանադրագետը՝ ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու օրինագծի մասին

Օրենսդիրի նպատակը հստակ է՝ ազատվել Սահմանադրական դատարանի անցանկալի դատավորներից և նրանց փոխարինել նորերով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց սահմանադրագետ Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու օրինագծին:

«Օրենքն ընդհանրապես չի կարող ընդունվել անձանց նեղ շրջանակի համար, իսկ այս օրենքի տրամաբանությունից բխում է անձանց նեղ շրջանակին արտոնություններ տրամադրելը կամ աշխատանքից հեռացնելը: Սա կարող է վատ նախադեպ լինել, որ երկրում իրավունքը կորցնի իր էությունը»,-ասաց Այվազյանը:

Նա նշեց՝ օրենքի հիմքում պետք է բացառապես ընկած լինի իրավունքի էությունը և տրամաբանությունը, մինչդեռ այս օրինագիծը նախադեպ է իշխանությունների ամենաթողության համար՝ ինչ օրենք ցանկանան, կընդունեն:
«Արդյունքում ունենում ենք արատավոր շրջափուլ, և մեր պետությունը, կարծես թե, վերածվում է կրկեսի»,-ասաց նա:

Սահմանադրագետի խոսքով՝ ամենավտանգավորն այն է, երբ պետական կառույցը և իրավական համակարգը անէանում և կորցնում են իրենց իմաստն ու բովանդակությունը:

«Ցանկացած բնույթի գործող իրավունքի դրույթների խախտումը իր հանրային վտանգավորության առումով ավելի մեղմ է, քան այն դեպքում, երբ խեղաթյուրվում է օրենքի և իրավունքի էությունը: Այս տեսանկյունից ես կարծում եմ, որ անթույլատրելի էր, որ ԱԺ-ն նման հիմնավորումներով ընդունի օրենք»,-ասաց Վարդան Այվազյանը:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: Նախագիծը սահմանադրական օրենք էր և անհրաժեշտ էր պատգամավորների թվի ընդհանուր ձայների 3/5-ը: Դահլիճում ներկա պատգամավորներից կողմ քվեարկեց 75 հոգի: Խորհրդարանական ընդդիմությունը դեմ քվեարկեց նախագծին: Գործուղման մեջ գտնվող 7 պատգամավոր էլ թողել էր իր կողմ ձայները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ