06 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2019
KFC

Լուրեր: Մայիսի 9, 2019

Առողջապահության փոխնախարարը այցելել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն

malayan

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ՝ նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանն այցելել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն և տեղում ծանոթացել դեղորայքային միջամտությունից հետո պացիենտների մոտ տեսողական խնդիրներ առաջանալու դեպքին: Այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: «Առողջապահության նախարարությունը տեղյակ է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցած միջադեպից։ Նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ՝ […]

Կասկած չունեմ, որ այս գործը պետք է կարճվի. Դավիթ Սանասարյան

dav5_v1.thumb

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ժամանակավոր դադարեցված են, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում թեև ասաց, որ չի ցանկանում խոսել իր դեմ հարուցված քրեական գործի մասին, բայց ամեն դեպքում նշեց, որ ինքը որևէ հարցով չի դիմել վարչապետին, քանի որ օրենքը, Սահմանադրությունը լավ գիտի: Լրագրողները հիշեցրին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ գործը ԱԱԾ-ից ՀՔԾ փոխանցելու վերաբերյալ […]

Դեռևս այդ փուլում չենք, որ պարզենք ժողովրդի տեսակետը Արցախի հարցի շուրջ. Զոհրաբ Մնացականյան

thumbs_b_c_ca1f131afe0cb9ae48cb1c99ae120a3d.thumb

Սա դեռևս այն փուլը չէ, որ պարզենք ժողովրդի տեսակետը Արցախի հակամարտության կարգավորման շուրջ։ Այս մասին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցը պետք է ժողովուրդը որոշի:  Պատասխանելով հարցին, թե ինչպես է վարչապետը ժողովրդի տեսակետը պարզելու, նախարարը պատասխանեց. «Մենք դեռևս այդ փուլում չենք, […]

Մեր հաղթանակների գրավականը մեր միասնությունն է. Արայիկ Հարությունյան

arayik-Harutyunyan

Ինչպես համայն հայության, այնպես էլ ինձ համար մայիսյան Եռատոնը հատուկ կարևորություն ունի: Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելուց հետո այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը: Ըստ Ա. Հարությունյանի՝ մայիսը ոչ միայն հաղթանակի, այլև հաղթանակի նկատմամբ հավատի ներշնչման և պետականաշինության կայացման կարևորագույն ձեռքբերումներից մեկն է: «Հայ ժողովուրդը միշտ էլ […]

Այսօր չկա «Մարտի 1»-ի գործի բացահայտման գործընթաց. այն, ինչ տեղի է ունենում, քաղաքական լիրիկա է. Արծվիկ Մինասյան

1556103145

Այսօր չկա «Մարտի 1»-ի գործի բացահայտման գործընթաց: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը: «Սպանությունների մասով որեւէ առաջընթաց չկա, իսկ մնացած ամեն ինչը քաղաքական լիրիկա է»,-ասաց նա: Դիտարկմանը, որ մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին, Միքայել Հարությունյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օբանյանին, դաշնակցական գործիչն ասաց. «Դա կապ ունի՞ […]

Արցախում տեղի է ունեցել Բակո Սահակյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը

26.thumb

Մայիսի 9-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, ով Արցախում է գտնվում Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում: Քննարկվել է հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից։

Սամվել Բաբայանը խեղաթյուրում է պատմությունը. Կոմանդոս

komandos

Ինձ համար այնքան էլ հասկանալի չէ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ իմ մասին արված հայտարարությունը, թե իբր առանց տեղեկացնելու ես հեռացել եմ պատերազմի դաշտից: Նման բան լինել չէր կարող, այն իրականությանը չի համապատասխանում, ավելին՝ խեղաթյուրում է պատմությունը: Այս մասին այսօր «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է մայիսյան եռատոնի կապակցությամբ Ստեփանակերտում գտնվող Շուշիի ազատագրման ռազմագործողության […]

Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի

exanak-2

Հանրապետության տարածքում` Մայիսի 9-ին, 11-13-ը առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 10-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ։ Մայիսի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի […]

Նախագահ Սարգսյանը մասնակցել է «Անմահ գունդ» խորագրով քայլերթին

38525_b

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է «Անմահ գունդ» խորագրով քայլերթին, որը կազմակերպել էր «Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ: Քայլերթի նպատակն է հայ ժողովրդի փառահեղ հաղթանակների օրվա` եռատոնի խորհրդի և դրա վերաբերյալ հիշողությունների պահպանումն ու հաջորդ սերունդներին փոխանցումը։ Քայլերթի մասնակիցները ձեռքներին տանում էին Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված