26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 9, 2019

Շուշին հիմա կանգնած է ազատ, շքեղ, երիտասարդացած, Շուշին մերն է… Կոմանդոս

Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը` Կոմանդոսը, որը ղեկավարել է Շուշիի ազատագրման օպերացիան,  մի առիթով ասել է. «Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը փառահեղ կերպով իրակացվեց  «Հարսանիք լեռներում” օպերացիան: Մենք հաղթեցինք, մենք միասնական էինք… Շուշին հիմա կանգնած է ազատ, շքեղ, երիտասարդացած, Շուշին մերն է… Իսկ մեզ մնում է հիշել բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքի գնով ապրեցրին հայրենիքը: […]

Այս տոնը կերտեցին առաջին հերթին նրանք, ովքեր հերոսացան մարտի դաշտում. Ռոբերտ Քոչարյան

ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր, մայիսի 9-ին, շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին` Հաղթանակի տոնի, ԼՂՀ Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ։ Ուղերձը տարածվել է Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում: «Շուշիի ազատագրումը խորհրդանշում է հայերիս անկոտրում կամքը՝ կառուցելու ինքնիշխան պետություն, պահպանելու ազգային ինքնությունը, ապահովելու ազատ զարգացումը։ Մեր կատարած […]

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Մայիսի 9-ի առթիվ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։    «Ընդունեք սրտանց շնորհավորանքներս մեր ընդհանուր տոնի` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի առթիվ: Այս տոնը մեծ հաղթանակի մարմնավորումն է, ինչպես նաև նախկին Խորհրդային միության ժողովուրդների հավաքական պայքարի ու հերոսության խորհրդանիշը: […]

Թքած

Հայաստանում Արցախի նախագահ Բակո Սահակյանի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանի համոզմամբ`քանի դատարանը գործը վարույթ ընդունելու մասին որոշում չի կայացրել, գործը դատարանի վարույթում չէ, նշանակում է, որ դատարանը չի կարող այս պահին որոշում կայացնել խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ, հետեւաբար այն գտնվում է նախաքննության մարմնի՝ դատախազի տիրույթում. «Դատախազը բացարձակ ստում է, որովհետեւ այն պահին, երբ գրվել է այս ուղերձը, […]

Խոնարհվում եմ հաղթանակի և անկախության մարտերում զոհված մեր զինակիցների անմար հիշատակի առաջ. Օսիպյան

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի օրվա կապակցությամբ.   «Մայիսի 9-ը մեր հաղթանակների օրն է, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման, Արցախյան ազատամարտում հակառակորդին խաղաղություն պարտադրելու օրը: Օրն է հավաստումի, որ աշխարհի ժողովուրդներին խաղաղություն բերած մեր պապերի արժանավոր ժառանգներն ենք: Օրն է վստահության, որ արժանի ենք ինքնիշխան պետության և ապագայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի