22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 15, 2019

Թող Տերը սիրո և համերաշխության մեջ պահի բոլորիս ընտանիքները. Շարմազանովը լուսանկարներ է հրապարակել

Այսօր Ընտանիքի միջազգային օրն է և օրվա հետ կապված պաշտոնյաները սոցկայքերում լուսանկարներ են հրապարակում իրենց ընտանիքների հետ։ ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նույնպես ֆեյսբուքյան հանրագրում լուսանկարներ է հրապարակել իր ընտանիքի հետ և գրել է․ «Ընտանիքը աստվածատուր արժեք է: Թող Տերը սիրո և համերաշխության մեջ պահի բոլորիս ընտանիքները›:

Փաստորեն ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները գնալով ավելի ու ավելի ազատ ու անարգել են գործում: Մնում է՝ հասարակության համար աղետի մասշտաբը հասկանալի լինի

Ինչքան էլ զարմանալի է, փաստորեն ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները գնալով ավելի ու ավելի ազատ ու անարգել են գործում. Երևանի մարդու իրավունքների տանը այսօր տեղի է ունեցել «Հայաստանում ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակը» զեկույցների ներկայացում: Բառեր չեմ գտնում ուղղակի, միայն ավելացնեմ, որ միջոցառման կազմակերպիչ «ՓԻՆՔ» իրավապաշտպան ՀԿ-ն ևս ֆինանսավորվում է չարաբաստիկ Սորոսի հիմնադրամի կողմից: Ինձ համար համենայնդեպս […]

Առանց սիրո

Պարտականությունն առանց սիրո` մարդուն դարձնում է դյուրագրգիռ: Պատասխանատվությունն առանց սիրո ` մարդուն դարձնում է անհարգալից: Արդարությունն առանց սիրո` մարդուն դարձնում է անողոք: Ճշմարտությունն առանց սիրո` մարդուն դարձնում է քննամոլ: Գիտելիքն առանց սիրո` մարդուն դարձնում է մեծամիտ: Բարեկրթությունն առանց սիրո` մարդուն դարձնում է երկերեսանի: Խելամտությունն առանց սիրո` մարդուն դարձնում է խորամանկ: Սիրալիությունն առանց սիրո` մարդուն դարձնում է կեղծավոր: Կարգապահությունն առանց սիրո` մարդուն դարձնում է մանրախնդիր: Իրավասությունն առանց սիրո` մարդուն դարձնում է անհողդողդ: Իշխանությունն առանց սիրո` մարդուն դարձնում է բռնակալ: […]

430 վագոն վառելանյութի հափշտակությունն ու Համբարձում Ղանդիլյանի սպանությունը

1993 թվականի մայիսի 3-ին՝ վաղ առավոտյան, Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը ցնցվեց Երևանի կենտրոնում կատարված սպանության լուրով։ Սպանության զոհ էր դարձել  Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը։ Ընդ որում՝ չարագործներն այնքան սանձարձակ էին գտնվել, որ սպանությունն իրականացրել էին բանուկ մասում՝ Մանկավարժական համալսարանի մոտ՝ վաղ առավոտյան, երբ բոլորը շտապում են դասի կամ աշխատանքի՝ կարծես ցանկանալով այդ սպանությամբ նաեւ […]

Փաշինյանը մի հսկայա­կան շքախմբով գնաց հասավ Լյուքսեմբուրգ և Բրյուսել, որ Էնտգենի հետ ճա­շի ու Արևելյան գործընկերու­թյան անդամ երկրների ղեկա­վարների հետ ընթրի

«Բավականին հետաքրքիր պատկեր է ստացվում, երբ հետևում ենք վարչապետ Փաշինյանի՝ Լյուքսեմբուրգ և Բրյուսել կատարած այցին: Նախ՝ վարչապետը երևի մի 40 հոգանոց խմբով հասավ Լյուքսեմբուրգ: Ինչ-որ անհասկանալի հանդիպում ունեցավ մեծ դքսության կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ, որից հետո, «Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էնտգենի անունից, ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, տրվել է ճաշ»: Հաջորդ կանգառը Բրյուսելն […]

Ամեն ժամ դու Աստծու առաջ ես

Սիրելի Քրիստոնեաներ, նեղության, հուսահատության ու կասկածի պահերին միշտ հիշեք, որ Աստված սիրող մոր պես ձեզ գծել է իր ձեռքի ափի մեջ ու ամեն ժամ դուք իր առաջ եք ու ոչ մի բան, ոչ մի բան չի կարող ձեզ ճանկել ՆՐԱ ձեռքից: Այո, այո, հենց մոր պես, թեև իրեն Հայր ենք կոչում, քանի որ Ինքն է […]

Յոթ սպանություն արվել է այլ անձանց կողմից, ո՛չ ոստիկանների, ո՛չ բանակի. Ռոբերտ Քոչարյան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործով նիստը։   Նիստի ընթացքում քիչ առաջ հայտարարություն արեց Քոչարյանը. «10 սպանության փաստը այդ քրգործում ընդհանրապես չկա, բայց մի դրվագ այսպես անորոշ ձևով մտցվել է՝ մարդկանց ուղեղը մտցնելու համար, թե կարող է այդ սպանությունները կատարված լինեն մերձավոր մարդկանց… և այլն, ինքագիտակցության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի