22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 25, 2019

«Մի հատ հոպարին հանգստացրեք». Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների հանրահավաքը խիստ սակավամարդ է /տեսանյութ/

Ազատության հրապարկում եկնարկել է Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների հնրահավաքը, որը բավկան սակավամարդ է: Կազմակերպիչները հայտարարեցին, թե սակավաթիվ են, որովհետեւ կազմակերպչական, իրազեկման աշխատանքները լավ չեն արվե: Ըստ այդմ՝ որոշեցին հանրահավաքը մեկ այլ օր տեղափոխել:  Հավաքվածներից մեկը Արցախի նախագահներին ուղղվա ատելության կոչեր արեց, ինչին հարթակից արձագանքեցին. «Մի հատ հոպարին հանգստացրեք»:  Մանրամասները՝ տեսանյութում:   

«Արցախի այսպես կոչված Նախագահները» եւ Հ1-ի եթերում: Սահման չկա՞ այս ապուշությանը /տեսանյութ/

Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան հանրագրում Հանրային հեռուստաընկերության եթերից տեսանյութ է հրապարակել և գրել․ ««Արցախի այսպես կոչված Նախագահները», և Հ1 եթերո՞ւմ։ Արդեն նույիսկ ծիծաղելի չէ։ Լավ սահման չկա՞ այս ապուշությանը։ Այս «մարդիկ» չեն հասկանում, որ վաղը էլի օր է բացվելու, ո՞նց են հետո իրենց երեխաների աչքերին նայելու։ Հանրային Հեռուստատեսությունը միշտ էլ ծառայել […]

«Նման սցենարի կրկնությունը կարմիր քարտ կլինի ոչ միայն Նիկոլին, այլ բոլորիս». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նման սցենարի կրկնությունը կարմիր քարտ կլինի ոչ միայն Նիկոլին, այլ բոլորիս Հարգելի հայրենակիցներ, իմ ողջ քաղաքական կենսագրության ընթացքում եղել եմ ու կամ քաղաքական բանավեճի,բայց ոչ հակամարտության կողմնակից: Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իրական միասնությունն ու պետական անվտանգության ամրապնդումը պետք է լինեն մեր ապագա հաղթանակների գրավականը: Սակայն […]

Մայիսի 27-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մայիսի 27-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ԱՍՍԱԼԱ «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը եւ հետախույզ Վովա Վարդանովը:   ԹԵՄԱ՝ Արցախի անվտանգությունը. Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման ռիսկերը. Ադրբեջանում անցկացրած զորավարժություններն ու հատուկ նշանակության ստորաբաժանումների զինվորների՝ համացանցում տարածված լուսանկարը «Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ» գրությամբ։

Քոչարյանի գրասենյակը հաստատում է. Սերժ Սարգսյանն այցելել է նրան կալանքից ազատվելուց հետո

Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատվելուց հետո այցելել է հիվանդանոց, իսկ տանն ընդունել է Սերժ Սարգսյանին։ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը պատասխանել է Sputnik Արմենիայի հարցերին։ Կալանքից ազատվելուց հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին է այցելել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Sputnik Արմենիայի  հետ զրույցում տեղեկությունը հաստատել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ «ՀՀ երկրորդ նախագահը շուրջ […]

Ադրբեջանում հայերի հանդեպ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին

Ադրբեջանն անդառնալիորեն բաց թողեց հնարավորությունը Եվրոպայի լիգայի եզրափակչի միջոցով կյանքի կոչելու սպորտը քաղաքականությունից տարանջատելու իր հանձնառությունը: Այս մասին, ամերիկյան CNN-ին տված մեկնաբանության մեջ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով խնդրին, որ անբավարար անվտանգության երաշխիքների պատճառով «Արսենալ»-ի կազմում Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը, որը տեղի կունենա Բաքվում: «Ադրբեջանական հասարակությունում […]

Մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ

Մայիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, մայիսի 20-ին ՊԲ հարավային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ […]

Ժամանակի ընթացքում Ռուսաստանն էլ է փոխվում, սցենարները պետք է կարողանանք ճիշտ մշակել. Թևան Պողոսյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

«Ցանկացած երկիր պետք է գիտակցի, որ այլ երկրների հետ հարաբերություններն առաջին հերթին պետք է հիմնված լինեն սեփական շահի վրա: Ձևավորում ենէ սեփական շահերի ազդակներ, գիտակցում, թե ո՞րն է լինելու ռուսական շահը, որոնք են իրենց պատկերացմամբ և դրանք ուսումնասիրվում է: Օրինակ՝ առաջարկում եմ, որ մեր համալսարաններում Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ ստեղծվեն, քանի որ մենք չունենք ռուսագիտության մասնագետներ: […]

Խոշոր հրդեհ «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոնում

Մայիսի 25-ին, ժամը 11:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետում գտնվող «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոնում, հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:40-ին: Կտրվի լրացուցիչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի