18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 30, 2019

Մարուքյանն ասում է՝ «սպիտակ մազերով մարդուն» ԵՊՀ-ում կփոխարինի Հովհաննես Հովհաննիսյանը

Այսօր Ազգային ժողովում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն, օգտագործելով առիթը, անդրադարձավ իր մասին «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի հայտարարություններին. «Իմ գործընկերը հայտարարել է, թե ես ստահոդ տեղեկություններ եմ տարածել ԵՊՀ-ում ռեկտորի ընտրության հարցի վերաբերյալ: Տեղեկացնեմ, թե ինչ եմ արել: Իմ ֆեյսբուքյան էջում «կիսել» եմ […]

Մանրամասները՝ վաղը կիմանաք. Արմեն Սարգսյանն ու Արսեն Թորոսյանը հանդիպել են Բաղրամյան 26-ում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մայիսի 30-ին Բաղրամյան 26-ում՝ նախագահական նստավայրում, հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Այս մասին «ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է նախարար Թորոսյանը՝ կից տեղադրելով նաև լուսանկարներ Բաղրամյան 26-ից: «Նախագահ Արմեն Սարգսյանի հետ մի կարևոր հարցի շուրջ զրուցեցինք, որի մանրամասները կիմանաք վաղը երեկոյան»,-գրել է Արսեն Թորոսյանը:

Արցախում Ռազմական խորհրդի նիստ է տեղի ունեցել

Մայիսի 30-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի նախագահությամբ անց է կացվել ռազմական խորհրդի նիստ` նվիրված ՊԲ-ի միավորումների և զորամասերի կազմակերպչական հաստիքային կառուցվածքի, զորահավաքային ռեսուրսների վիճակին և զորքերի պատրաստության համապատասխանությանը` առաջադրված խնդիրներին, ինչպես նաև ուսումնանյութական բազայի վիճակին, նշված ոլորտներում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին: Ռազմական խորհրդի նիստին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, […]

Եկեք այսօր գիծ քաշենք այս պատմության տակ. թեժ մթնոլոտում ընտրվեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար /տեսանյութ/

Քիչ առաջ Երևանի պետական համալսարանի խորհրդի նիստում 30 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայների համամասնությամբ վաղաժամ դադարեցվեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունները։ Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվեց Գեղամ Գեւորգյանը:   «Եկեք այսօր գիծ քաշենք այս պատմության տակ և աշխատենք հանուն համալսարանի զարգացման», – ասաց ռեկտորի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատարը։ Հիշեցնենք՝ քիչ աօաջ Երևանի պետական համալսարանի խորհրդի նիստում 30 […]

Մայիսի 31-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի կումբում

Մայիսի  31–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի կումբում   կհյուրընկալվի  «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը: ԹԵՄԱ՝   Ստամբուլյան կոնվեցիան   մեր երկրի  համար  սպառնալիք. ի՞նչ է  թաքցնում ՀՀ սոցապ նախարարությունը:

«Սա լրիվ սովետ է, սրա մերը…». Պատգամավորը մեջբերեց Լապշինին ու քննադատեց ոստիկանությանը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում խնդիրների մի մեծ փունջ է առանձնացրել: Օրեր առաջ նա խորհրդարանում բարձրացրել էր անձնագրային բաժանմունքներում պատճենահանումների հարցը, երբ քաղաքացիներից պահանջում են պահանջվող փաստաթղթերը պատճենահանած բերել: Այսօր էլ պատգամավորը կարդաց բլոգեր Ալեքսանդր Լապշինի գրառումը. «Ես Հայաստանում եմ 15 օր և հասկանալի չէ՝ պետք է գրանցվեմ, թե՞ […]

Գործն ամբողջությամբ բացահայտված է, շրջանակը պարզ է. Վանեցյան

Ծառայողական քննությունը հենց ավարտվի, հարցերի պատասխանները կստանաք, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով վարչապետի հայտարարած ոչնչացված նյութերին։ Հարցին՝ Սամվել Բաբայանի համակիրների հետ կապված միջադեպից հետո դիմել էին ԱԱԾ,  զբաղվո՞ւմ է այս գործով ԱԱԾ-ն, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «ԱԱԾ-ն այս գործով զբաղվում է, գործն ամբողջությամբ բացահայտված է, շրջանակը պարզ է»։ ԱԱԾ տնօրենը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի