22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 30, 2019

Ալեն Սիմոնյանը պատիվ է պահանջում

Այսօր ԱԺ-ի դիմաց իմ հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու և ինձ սպառնալու համար, ԶԼՄ-ների առջև մանիպուլյացիա անելու, Բաղրամյան պողոտան արգելափակելու և մեր քաղաքացիներին անհանգստություն պատճառելու, մեր ոստիկանների նկատմամբ ոչ պատշաճ վարքի և ամենակարևորը՝ տասնյակ մարդկանց մոտ իմ խոսքերը խեղաթյուրելով, իմ մասին սուտ տեղեկություններ տարածելով՝ մոլորությամբ իմ դեմ տրամադրելու համար «Գուդվին» ընկերության ներկայացուցիչները , որպես կազմակերպիչներ պարտավոր […]

Եվրասիական ձևաչափով նիստերը մի տեսակ նվաստացուցիչ են դառնում Հայաստանի ու նրա ղեկավարի համար. քաղաքագետ

Ղազախստանում Նազարբաևի անվան շքանշանները շնորհվել են ՌԴ-ի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահներին. բացառություն է եղել ՀՀ վարչապետը։ Նիկոլին անընդհատ հասկացնում են, որ օտար է։ Եվրասիական ձևաչափով նիստերը մի տեսակ նվաստացուցիչ են դառնում Հայաստանի ու նրա ղեկավարի համար: Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:   

Կարծում եմ՝ հայկական ձևով ապրելը ներառում է նաև սեքսը. Զարուհի Բաթոյան /տեսանյութ/

Shabat.am-ին տված հարցազրույցում Սոցապ նախարար Զարուհի Բաթոյանը կրկին խոսել է սեքսի մասին։ Նա դա չափազանց կարևոր է համարում։ «Կարծում եմ՝ հայկական ձևով ապրելը ներառում է նաև սեքսը»,-ասել է նախարարը։  

Կառավարության նիստին. զեկուցվող եւ գաղտնի 51 հարց /Ուղիղ/

Մայիսի 30-ը կառավարության հերթական նիստի օրն է։ Գործադիրի օրակարգում ներառված է 51 հարց, որից 36-ը չզեկուցող, մեկը՝ գաղտնի։ Գործադիրը՝ Փափոխություններ կանի նախկինում ընդունած տասնյակից ավելի որոշումներում։ Գնահատական կտա օրենսդրական նախաձեռնությունների և կառաջարկի նախագծեր։ Վերաբաշխում կանի պետական բյուջեում։ Հավանություն կտա «Թանգարանային գործի ոլորտում անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։ Գումար կհատկացնի մշակույթի […]

Ժողովրդի մոլագարը մտերիմներ չունի, փոխարենը իրեն նմանակող յուրայիններ ունի, որ զգոն հետևում են, թե երբ է նրա նոպան բռնելու

Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ֊ի գլխավոր քարտուղարի պաշտոնից հանեց, ուզեց փակի, էն էլ ռուսները խառնվեցին, չթողեցին, բայց Գեներալին ամբաստանյալի աթոռին նստացրեց։ Պարծեցավ թե միևնույն է, ՀԱՊԿ֊ում փողոցը կփակի, քարտուղարի տեղը կպահի, բայց մեկ էլ Լուկաշենկոն «Ասֆալտին փռողին» նվաստացրեց՝ թե Պուտինի մոտ լեզուդ համապատասխան տեղն ես մտցնում, ու ստիպեց որ սուսիկ֊փուսիկ համաձայնվի ՀԱՊԿ քարտուղարի իր թեկնածուին։ Բան չկա, […]

Պետրոս Ղազարյանին հրաժեշտ կտան. Ժամանակ

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նոր ղեկավարությունը քննարկում է Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայությունը որակապես փոխելու հնարավորությունը։ Թավշյա հեղափոխությունից հետո ծառայության տնօրեն նշանակված Պետրոս Ղազարյանին և նրա բերած կադրերին որոշել են հրաժեշտ տալ: Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:     

Իշխանությունը սովորել է թաքցնել մանրամասները: Ղազախստանում Փաշինյանի հետ հանդիպմանը 6 գործարար է ներկայացել. Հրապարակ

Երեկ տարօրինակ տեղեկություններ էին հասնում Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանից: Նախ՝ ասացին, որ Նիկոլ Փաշինյանն այցը որոշել է ընդհատել և վաղաժամ վերադառնալ Հայաստան՝ առանց հայ գործարարների հետ հանդիպմանը մասնակցելու: Մի աղբյուր պնդում էր, որ պատճառը Պուտինի հետ հանդիպման չկայանալն է, մյուսը շեշտում, որ ԵԱՏՄ հրավիրյալ անդամներին՝ Մոլդովայի և Տաջիկստանի ներկայացուցիչներին առավելություն են տվել՝ Նիկոլ Փաշինյանին հետին պլան […]

Սորոսականները Փաշինյանից պահանջել են Արթուր Վանեցյանի հրաժարականը.Հրապարակ

Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ինտենսիվ շարունակվում են նոր վարչության ձեւավորման, քասթինգի աշխատանքները։ «Հավաքվում ենք ամեն երեկո՝ գրասենյակում, այսպես ասած` փրայմերիզների, ունկնդրում մեր գործընկերների ելույթները, որոնք պետք է 40 րոպեից չանցնեն, գնահատում ենք դրանք, կարծիքներ հայտնում, երբեմն էլ վարչության նիստեր ենք հրավիրում»: Հի՞ն կազմով: «Այո»: Ի՞նչ հարցեր եք քննարկում։ «Տարբեր․ վերջին շրջանում՝ անցումային արդարադատության, ԲԴԽ, ՍԴ, ներքաղաքական»: […]

Բարի գալուստ 1990-ականներ: Հայաստանը քաղաքական ռիսկի վարկանիշով բարձր ռիսկային գոտում է. 168 Ժամ

«Բրիտանական «Օքսֆորդ Անալիտիկս» վերլուծական կենտրոնը հրապարակել է 2018 թվականի արդյունքներով տնտեսության վրա քաղաքական ռիսկի ազդեցության վարկանիշները, որի համաձայն՝ ՀՀ տնտեսական զարգացումների վրա քաղաքական ռիսկի ազդեցությունը գնահատվել է բարձր, իսկ ներդրումային միջավայրը՝ քաղաքական առումով ոչ բարենպաստ։ Ընկերությունը յուրաքանչյուր եռամսյակում ավելի քան 160 երկրների համար հրապարակում է քաղաքական ռիսկի ազդեցության գնահատականներ և, այսպես կոչված,  VAPOR-Value at Political Risk վարկանիշներ։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի