22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սորոսականները Փաշինյանից պահանջել են Արթուր Վանեցյանի հրաժարականը.Հրապարակ

Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ինտենսիվ շարունակվում են նոր վարչության ձեւավորման, քասթինգի աշխատանքները։ «Հավաքվում ենք ամեն երեկո՝ գրասենյակում, այսպես ասած` փրայմերիզների, ունկնդրում մեր գործընկերների ելույթները, որոնք պետք է 40 րոպեից չանցնեն, գնահատում ենք դրանք, կարծիքներ հայտնում, երբեմն էլ վարչության նիստեր ենք հրավիրում»:

Հի՞ն կազմով: «Այո»: Ի՞նչ հարցեր եք քննարկում։ «Տարբեր․ վերջին շրջանում՝ անցումային արդարադատության, ԲԴԽ, ՍԴ, ներքաղաքական»: Նույն աղբյուրի փոխանցմամբ` անցումային արդարադատության խորհրդարանական կուրացիան դրված է Լիլիթ Մակունցի վրա։ «Հա, մենք էլ փոքր-ինչ զարմացանք, որովհետեւ «դասական» առումով մշակույթն է Լիլիթի մեջ. միգուցե` մնացածներիս չեն վստահում, դրա համար»:

Իսկ ճի՞շտ է, որ վարչության նիստերից մեկում սորոսականների թեւը, որոնցից շատերն են մասնակցում քասթինգին, շատ կոշտ, Փաշինյանի առջեւ դրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հարցը, ասել, որ իրենք չեն վստահում նրան, եւ շատ ուղիղ պահանջել վերջինիս աշխատանքային նպատակահարմարության խնդիրը վերանայել։ Փաշինյանը ոչինչ չի ասել, ինչը շատ է ոգեւորել սորոսականներին, վերջիններս էլ ավելի են առաջացել` դնելով ուրիշների հրաժարականի հարցը։

«Չեմ պատասխանի այդ հարցին»: Ու հատկապես դրանից հետո է Դանիել Իոաննիսյանը սկսել աջ ու ձախ ինտերվյուներ տալ` Վանեցյանին մեղադրելով բոլոր հնարավոր մահացու մեղքերի մեջ։ «Մի գայթակղեք, միեւնույն է՝ չեմ պատասխանի»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ