28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ժողովրդի մոլագարը մտերիմներ չունի, փոխարենը իրեն նմանակող յուրայիններ ունի, որ զգոն հետևում են, թե երբ է նրա նոպան բռնելու

Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ֊ի գլխավոր քարտուղարի պաշտոնից հանեց, ուզեց փակի, էն էլ ռուսները խառնվեցին, չթողեցին, բայց Գեներալին ամբաստանյալի աթոռին նստացրեց։ Պարծեցավ թե միևնույն է, ՀԱՊԿ֊ում փողոցը կփակի, քարտուղարի տեղը կպահի, բայց մեկ էլ Լուկաշենկոն «Ասֆալտին փռողին» նվաստացրեց՝ թե Պուտինի մոտ լեզուդ համապատասխան տեղն ես մտցնում, ու ստիպեց որ սուսիկ֊փուսիկ համաձայնվի ՀԱՊԿ քարտուղարի իր թեկնածուին։

Բան չկա, ՀԱՊԿի տեղը իրանց մնա, կարևորը ժողովրդի վարչապետը երկրի ներսում տեղը կհանի դատավորներին ստրկացնելով. մի պահ բաց թողեց, եղավ մեկը որ չստրկացավ ու Քոչարյանին ազատեց, բայց «ժողովուրդս» նրան էնպես անարգանքի սյունին գամեց, որ մյուս դատավորները երկրորդ նախագահին փակեցին բանտում։

Վստահ էր, որ դատավոր չկա, որ իր ասածը չանի, մեկ էլ էլի մի դատավոր է հայտնվում ու համարձակվում է Քոչարյանին ազատել հերիք չի, հետն էլ գործը կասեցնում է։ Արդյո՞ւնքը համ բանտում, համ էլ ամբաստանյալի աթոռին ոչ ոք չկա, համ էլ ՀԱՊԿ֊ի քարտուղարը բելառուս Զասն է լինում։ Էնպես մթագնեց, որ զառանցեց՝ զտել ու փակել բոլոր նրանց դռները ովքեր կալանքից ազատելու, գործեր կասեցնելու ու ամբաստանյալներին արդարացնելու լիազորություն ունեն, գործ սարքել նրանց գլխին ում երաշխավորությունը անցնում է դատարանում։ Յյուրայինները նետվեցին փակելու ու զտելու։

Ընդհանրապես մոլարգարի մտերիմները նրան օգնում են հոգեբույժի մոտ տանելով, որ բուժվի՝ համ իրեն, համ էլ շրջապատին վնաս չտա ու էլի իր գործին գնա։ Ժողովրդի մոլագարը մտերիմներ չունի, փոխարենը իրեն նմանակող յուրայիններ ունի, որ զգոն հետևում են, թե երբ է նրա նոպան բռնելու, որ անմիջապես նոպայի սիմուլյացիա անեն՝ տես մենակ դու չես, մենք էլ ենք քո պես, ամեն ինչ նորմալ է։ Ինչպես այն կինը, որ օրգազմի սիմուլյացիա է անում, որ տղամարդը իրեն լավ զգա։

Վահան Իշխանյան

հրապարակախոս

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ