22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 30, 2019

Մայիսի 28-ին արձանագրվեց Երևանի կարևոր աշխատասենյակներում կայացրած հերթական տեխնիկական կամ գիտակցված սխալը

Հայաստանում չի գործում սխալներից խուսափելու մեխանիզմը։ Չի գործում սխալների կանխարգելման որևէ մեխանիզմ։ Չկա ոչ մի երաշխիք, որ այս մեկը վերջինն է, ու վաղը չի լինի ավելի կոպիտ մի նոր սխալ։ Սա համատարած անորոշության և ճնշող տագնապայնության աղբյուր է։ Ամեն նոր սխալ Հայաստանում նոր իրականություն է ձևավորում,  հաջորդը՝ նոր, գումարած՝ նախորդ սխալի հետևանքները։ Եվ այսպես շարունակ։ […]

«Հյուսիս-հարավի» աշխատակիցները փակել են ճանապարհի Ուջան գյուղի հատվածը

«Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունն իրականացնող աշխատակիցները փակել են ճանապարհի Ուջան գյուղի հատվածը։ Աշխատակիցները պահանջում են, որպեսզի վճարեն իրենց ամիսներ շարունակ չվճարած աշխատավարձը։ Ենթակապալառու 19 կազմակերպությունները պնդում են, որ 2018 թվականի օգոստոսից աշխատավարձ չեն ստացել։ «Աշխատել ենք մինչև նոյեմբեր, խոստումներ են տվել, որ գումարները վճարելու են։ Բոլորին դիմել ենք՝ մեր թանկարժան վարչապետին, փոխվարչապետին, տրանսպորտի նախարարին, ԾԻԳ-ի պետին, […]

«Լուծեք էդ հարցը, ամոթ ա». Վարչապետին զայրացրել է Մյասնիկյանի արձանի վիճակը

Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ եղավ Մյասնիկյանի արձանին։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ սալիկների հետ կապված խնդիր կա, ԱԻՆ-ի աշխատակիցները գնացել, ուսումնասիրել են։ «Դա պատկանում է Մշակույթի նախարարությանը, նախարարության հետ կապվեցինք, ասեցինք, որ եթե մեր աշխատողները բարձրանան թափեն, արճիճով է ամրացված, ամբողջությամբ կթափվի», – ասաց Ցոլակյանը : Նա նշեց, որ պետք է ուսումնասիրություն կատարվի ու […]

«Եթե տարօրինակ է 5 տարի չաշխատած մարդուն 5-ամյակի մեդալ շնորհել, ինչպե՞ս եղավ՝ Ղրղզստանի նախագահը ստացավ մեդալը». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան իր  էջում գրել է. «Նախօրեին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է, թե ինչու չի արժանացել ԵԱՏՄ 5-ամյակի մեդալին՝ նշելով, թե տարօրինակ կլիներ, եթե ինքը ԵԱՏՄ 5-ամյակի մեդալ ստանար: Երևի նկատի ունի իր՝ ընդամենը մեկ տարի վարչապետի պաշտոնում աշխատելը: Նախ, կարծում եմ՝ սա այն հարցը չէ, որի վերաբերյալ ՀՀ […]

Փաստեր անցումային արդարադատության վերաբերյալ

Փաստեր անցումային արդարադատության վերաբերյալ Մաս 2 Ինչպես արդեն պարզ է մի շարք պաշտոնյաների հայտարարություններից Հայաստանում վեթինգի իրականացման ոգեշնչման հիմնական աղբյուրը ալբանական փորձն է։ Այս առումով հետաքրքիր փաստ. Ալբանիայում վեթինգի մասին քննարկումները սկսվել են Ալբանիայի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի` 2014 թվականի զեկույցի հրապարակումից հետո, որում նշվում էին դատական համակարգի խորքային խնդիրները։  Ըստ այդմ՝ վեթինգը այն անկյունաքարերից է, […]

Այսօր 17 նախարարության կազմով կառավարության վերջին նիստն էր

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ արդեն ուժի մեջ է մտնում կառավարության կառուցվածքի վերաբերյալ նոր օրենքը։ «Սա, ըստ էության, 17 նախարարության կազմով մեր վերջին նիստն է, ուզում եմ բոլոր մեր գործընկերներին շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար։ Նրանք, ովքեր կշարունակեն իրենց աշխատանքը, հաջողություն եմ մաղթում, նրանք, ովքեր չեն շարունակի իրենց աշխատանքը, ուզում […]

Զգույշ եղեք, թե չէ էդ երեխեքը ասելու են՝ էլի խաբեցին մեզ. Վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանից հետաքրքրվեց, թե ճանապարհաշինարարության հետ կապված ինչպե՞ս են գործերն ընթանում։ «Այսօրվա նիստում որոշումներից մեկով վերաբաշխում ենք ներկայացնելու, որով նախատեսւոմ ենք ևս 32 կիլոմետր ճանապարհի համար հայտարարել մրցույթ», – ասաց նա։ Փոխնախարարը նշեց, որ 100 կիլոմետր ճանապարհահատված գտնվում է շինարարության փուլում, այս […]

«Քացու տակ ես գցում, քացու տակ են գցում»

Razm.info մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետխորհրդային տարածքում ընդամենը երկու երկիր կա, որ 1991-ից այս կողմ պատերազմել ու հաղթել է։ Մեկը Ռուսաստանն է, որն այս 27 տարիներին կռվել է միայն իրենից թե՛ տեխնիկապես, թե՛ թվաքանակով շատ ավելի թույլ հակառակորդների դեմ (երկրի ներսում՝ Կովկաս, երկրից դուրս՝ Վրաստան, Ուկրաինա, […]

Սիրուն չի, չէ, Նիկո՛լ ջան, էդ մարդկանց փողերը հետ տուր: Շինարարական ընկերությունները փակել են Հյուսիս-Հարավի Աշտարակ-Ուջան հատվածը

Հարգելի հայրենակիցներ, Հենց նոր տեղեկացա, որ Հյուսիս-Հարավի Աշտարակ-Ուջան հատվածը փակել են շինարարական ընկերությունները, որոնց կատարած աշխատանքի համար սեպտեմբերից գումարներ չեն վճարվել։ Շտապում եմ այնտեղ։ Ֆեյսբուքյն հանրագրում տեղեկացնում է ԱԺ ԼՀ խմբակցությն պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը: Այս առնչությամբ քաղաքագետ Աղվան Պողոսյանը հարցնում է . «Մի շարք շինարարական ընկերություններ փակել են Հյուսիս- Հարավի Աշտարակ –Ուջան հատվածը` պահանջելով իրենց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի