01 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Կառավարության նիստին. զեկուցվող եւ գաղտնի 51 հարց /Ուղիղ/

Մայիսի 30-ը կառավարության հերթական նիստի օրն է։ Գործադիրի օրակարգում ներառված է 51 հարց, որից 36-ը չզեկուցող, մեկը՝ գաղտնի։

Գործադիրը՝

Փափոխություններ կանի նախկինում ընդունած տասնյակից ավելի որոշումներում։

Գնահատական կտա օրենսդրական նախաձեռնությունների և կառաջարկի նախագծեր։

Վերաբաշխում կանի պետական բյուջեում։

Հավանություն կտա «Թանգարանային գործի ոլորտում անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։

Գումար կհատկացնի մշակույթի նախարարությանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։

Արմավիրի մարզի Զարթոնքի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն կնշանակի։

Հավանություն կտա «2009 թվականի նոյեմբերի 20-ի անկախ պետությունների համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը

Ապրանք ներկրելիս կտա հարկային արտոնություններ։

Կկազմակերպի գնման ընթացակարգ։

Հավանություն կտա վարչապետի աշխատակազմում հանրային սննդի կազմակերպմանը։

Օրակարգն ամբողջությամբ՝ այստեղ։ 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ