10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Արցախում Ռազմական խորհրդի նիստ է տեղի ունեցել

Մայիսի 30-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի նախագահությամբ անց է կացվել ռազմական խորհրդի նիստ` նվիրված ՊԲ-ի միավորումների և զորամասերի կազմակերպչական հաստիքային կառուցվածքի, զորահավաքային ռեսուրսների վիճակին և զորքերի պատրաստության համապատասխանությանը` առաջադրված խնդիրներին, ինչպես նաև ուսումնանյութական բազայի վիճակին, նշված ոլորտներում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին:

Ռազմական խորհրդի նիստին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու համապատասխան ոլորտների պատասխանատու զինվորական պաշտոնյաներ, զինվորական կոմիսարներ ու ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ:

ՊԲ-ի հրամանատարը, կարևորելով աշխատակարգով նախատեսված բոլոր թեմաները, մասնավորապես նշել է, որ առանց վերը նշված հարցերի համալիրը պատշաճ ուշադրության արժանացնելու և տվյալ ոլորտներում, բանակաշինության արդի պահանջներին համապատասխան, զարգացման տեմպեր ապահովելու, հնարավոր չէ լիարժեք կերպով իրականացնել զինված ուժերի առջև դրված խնդիրները, ուստի անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր պաշտոնյա, իրեն վերապահված պարտականությունների կատարմանը վերաբերվի առաքելության կատարման զգացումով:

Նախարարի ներածական խոսքին հաջորդել են օրակարգային զեկույցներն ու քննարկումները:

Բանախոսները, ըստ առանձին ուղղությունների անդրադարձել են նախատեսված հարցերին` խոսելով ինչպես տեղերում արձանագրված դրական միտումներից, այնպես էլ այն բոլոր խնդրահարույց թեմաներից, որոնք պահանջում են առավել համակարգված ու հետևողական աշխատանքներ:

Ամփոփելով ռազմական խորհրդի հերթական նիստի արդյունքները՝ ԱՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանձնարարել է ներկաներին խորհրդի որոշման դրույթները ընդունել ի գիտություն և դրանցով առաջնորդվել հետագա ծառայության ընթացքում:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ