28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 9, 2019

Մեր հաղթանակների գրավականը մեր միասնությունն է. Արայիկ Հարությունյան

arayik-Harutyunyan

Ինչպես համայն հայության, այնպես էլ ինձ համար մայիսյան Եռատոնը հատուկ կարևորություն ունի: Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելուց հետո այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը: Ըստ Ա. Հարությունյանի՝ մայիսը ոչ միայն հաղթանակի, այլև հաղթանակի նկատմամբ հավատի ներշնչման և պետականաշինության կայացման կարևորագույն ձեռքբերումներից մեկն է: «Հայ ժողովուրդը միշտ էլ […]

Այսօր չկա «Մարտի 1»-ի գործի բացահայտման գործընթաց. այն, ինչ տեղի է ունենում, քաղաքական լիրիկա է. Արծվիկ Մինասյան

1556103145

Այսօր չկա «Մարտի 1»-ի գործի բացահայտման գործընթաց: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը: «Սպանությունների մասով որեւէ առաջընթաց չկա, իսկ մնացած ամեն ինչը քաղաքական լիրիկա է»,-ասաց նա: Դիտարկմանը, որ մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին, Միքայել Հարությունյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օբանյանին, դաշնակցական գործիչն ասաց. «Դա կապ ունի՞ […]

Արցախում տեղի է ունեցել Բակո Սահակյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը

26.thumb

Մայիսի 9-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, ով Արցախում է գտնվում Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում: Քննարկվել է հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից։

Սամվել Բաբայանը խեղաթյուրում է պատմությունը. Կոմանդոս

komandos

Ինձ համար այնքան էլ հասկանալի չէ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ իմ մասին արված հայտարարությունը, թե իբր առանց տեղեկացնելու ես հեռացել եմ պատերազմի դաշտից: Նման բան լինել չէր կարող, այն իրականությանը չի համապատասխանում, ավելին՝ խեղաթյուրում է պատմությունը: Այս մասին այսօր «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է մայիսյան եռատոնի կապակցությամբ Ստեփանակերտում գտնվող Շուշիի ազատագրման ռազմագործողության […]

Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի

exanak-2

Հանրապետության տարածքում` Մայիսի 9-ին, 11-13-ը առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 10-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ։ Մայիսի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի […]

Նախագահ Սարգսյանը մասնակցել է «Անմահ գունդ» խորագրով քայլերթին

38525_b

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է «Անմահ գունդ» խորագրով քայլերթին, որը կազմակերպել էր «Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ: Քայլերթի նպատակն է հայ ժողովրդի փառահեղ հաղթանակների օրվա` եռատոնի խորհրդի և դրա վերաբերյալ հիշողությունների պահպանումն ու հաջորդ սերունդներին փոխանցումը։ Քայլերթի մասնակիցները ձեռքներին տանում էին Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և […]

Եթե Արցախի 2 նախագահներ դիմել էին, պետք է րոպե առաջ այդ որոշումը կայացնեին. Բալասանյանը՝ Քոչարյանի մասին

default (3)

Եթե Արցախի երկու նախագահները՝ գործող եւ նախկին, դիմել են, որ Ռոբերտ Քոչարյանին թույլ տային մասնակցել Արցախում Մայիսյան եռատոնի միջոցառումներին, պետք է հարգերին այդ դիմումը եւ րոպե առաջ այդ որոշումը կայացնեին: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում, լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: «Նրանց դիմումն այն չէր, որ ընդհանրապես քրեական գործի […]

Որոշակի դրական տեղաշարժեր կան, բայց մարդկանց սպասումները շատ մեծ են. Ստեփան Դեմիրճյանը՝ նոր իշխանության մասին

images

Ակնկալիքները մեծ են, հուսամ կարդարացնեն, քանի որ շատ հարցեր կան: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության մեկ տարվա գործունեությանը: «Որոշակի դրական տեղաշարժեր, կան, բայց մարդկանց սպասումները շատ մեծ են»,- ասաց Դեմիրճյանը: Դեմիրճյանը շնորհավորեց Հայրենական և Արցախյան պատերազմներին մասնակցած վետերաններին: Եվ […]

Մայիսի 10-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» ակումբում

logo

Մայիսի 10-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» ակումբում կհյուրընկալվեն «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը, «Սիվիլ Վոյս» ՀԿ անդամ Նարե Սահակյանը եւ  «Փրո Փոուզ» կենդանիների իրավունքների պաշտպանության ՀԿ կենդանապաշտպան Կարինե Փանոսյանը:     ԹԵՄԱ՝  մայիսի 10-11-ը աշխարհում նշվում է Չվող թռչունների օրը. աշխարհում չվող թռչունների արդի խնդիրներն ու լուծման հեռանկարները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված