29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե Արցախի 2 նախագահներ դիմել էին, պետք է րոպե առաջ այդ որոշումը կայացնեին. Բալասանյանը՝ Քոչարյանի մասին

Եթե Արցախի երկու նախագահները՝ գործող եւ նախկին, դիմել են, որ Ռոբերտ Քոչարյանին թույլ տային մասնակցել Արցախում Մայիսյան եռատոնի միջոցառումներին, պետք է հարգերին այդ դիմումը եւ րոպե առաջ այդ որոշումը կայացնեին: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում, լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

«Նրանց դիմումն այն չէր, որ ընդհանրապես քրեական գործի հետապնդումը կասեցնեին, նրանց հայտարարությունն այն էր, որ գոնե այս օրերին, Հաղթանակի օրը բոլոր նախագահները ներկա գտնվեին, մասնակցեին մեր հաղթանակներին: Ճիշտ չեն արել, ըստ իս, պետք է հարգեին երկու նախագահների հայտարարությունը»,-ասաց Բալասանյանը:

Դիտարկմանը, թե տեսակետներ կան, որ Արցախը ՀՀ ներքին գործերին է խառնվում, Վիտալի Բալասանյանը պատասխանեց. «Ինչ է նշանակում Հայաստանի ներքին գործերին ենք խառնվում, կամ սփյուռքահայության ներքին գործերին ենք խառնվում: Մենք ժամանակին ասել ենք, որ ունենք հայկական երկու հանրապետություն՝ մեկ հայրենիք, դա մեր ամբողջական հայրենիքն է, ինչի՞ մասին է խոսքը»:

Հիշեցնենք, որ Արցախի գործող եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու եւ ազատ արձակելու հարցով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ