14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Որոշակի դրական տեղաշարժեր կան, բայց մարդկանց սպասումները շատ մեծ են. Ստեփան Դեմիրճյանը՝ նոր իշխանության մասին

Ակնկալիքները մեծ են, հուսամ կարդարացնեն, քանի որ շատ հարցեր կան: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության մեկ տարվա գործունեությանը:

«Որոշակի դրական տեղաշարժեր, կան, բայց մարդկանց սպասումները շատ մեծ են»,- ասաց Դեմիրճյանը:

Դեմիրճյանը շնորհավորեց Հայրենական և Արցախյան պատերազմներին մասնակցած վետերաններին: Եվ նշեց, թե որքան կարևոր նշանակություն է ունեցել հայ ժողովրդի մասնակցությունը այդ պատերազմին.

«Այսօր հարգանքի տուրքը մատուցելով հայրենիքի համար կյանքը տված մեր հայրենակիցներին՝ նրանց հիշատակը պետք է հարգենք պետությունը զորացնելով, և Հայաստանը դարձնելով ժամանակակից զարգացող երկիր»,- ասաց Ստեփան Դեմիրճյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ