20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 9, 2019

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում մեր ժողովրդին

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ, ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՕՐԵՐԻ ԱՌԻԹՈՎ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում մեր ժողովրդին Հաղթանակի ու խաղաղության տոնի, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի հիմնադրման օրերի առիթով: Մայիսի 9-ի խորհուրդը աշխարհասփյուռ մեր ժողովրդի համար նվիրական […]

Նիկոլ Փաշինյանին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել են Բակո Սահակյանն ու Աշոտ Փաշինյանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ մայիսի 9-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին:

«Պարոն վարչապետ, Ձեր լեգիտիմությունը մոտենում է իր տրամաբանական վախճանին»

«Պարոն վարչապետ, Ձեր լեգիտիմությունը մոտենում է իր տրամաբանական վախճանին: Տուրք տալով ամբոխավարությանը, պնդում եք, թե ժողովուրդը պետք է որոշի` ո՞վ պետք է լուծի հայության գերխնդիր Արցախի հիմնախնդիրը, եւ իբրեւ դրա իրականացման միջոց` ժողովուրդը ընտրությունների միջոցով կընտրի որեւէ կուսակցությանը, որի ներկայացուցիչների (ԼԳԲՏ, սորոսական) մոտեցումները կդառնա ուղեցույց», – նշում է ՀՀԿ խորհրդի անդամ Գորգի Գաբրիելյանը Իրավունքի հետ […]

Նա՛ էր՝ մեզ ընտրեց, որ ժառանգություն լինենք Իր համար

Ծափահարեցե՛ք դուք, հեթանոսնե՛ր, ցնծության ձայնով աղաղակեցե՛ք ի Վե՛ր մեր Աստծո՛ւն: Բա՛րձր է Տերը, նաև՝ ահարկո՛ւ, Թագավո՛րն է Նա ամբողջ երկրի: Ժողովուրդներին՝ Նա՛ էր մեր առջև հնազանդ արեց, հեթանոսներին Նա՛ էր, որ դրեց մեր ոտքերի տակ: Նա՛ էր՝ մեզ ընտրեց, որ ժառանգություն լինենք Իր համար, գեղեցկությունը Հակոբի՝ Նա՛ էր, որ լման սիրեց: Աստված բարձրացա՛վ մեր օրհներգությամբ, […]

«Շնորհավոր Եռատոն եւ ազատություն Արցախի հերոսներին». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շնորհավորում եմ փառապանծ Եռատոնի առթիվ: Մոսկվայի ու Ստալինգրադի հերոսների հետնորդները 1992-ի մայիսի 9-ին ազատագրեցին հայկական Շուշին: Փա՜ռք Մեծ Հայրենականի ու Արցախյան հերոսամարտերի հերոսներին: Կեցցե՜ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության ու Սփյուռքի եռամիասնությունը: Հ.Գ. Ազատություն Արցախի հերոսներ Ռոբերտ Քոչարյանին ու Մանվել Գրիգորյանին»:

Հենրիխ Մխիթարյանը ամռանը կամուսնանա

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս ամռանը պատրաստվում է ամուսնանալ հայ գործարար Միքայել Վարդանյանի դստեր՝ Բեթի Վարդանյանի հետ: Ըստ SHANTNEWS․am-ի տեղեկությունների՝ Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի հարսանեկան արարողությունը տեղի կունենա Իտալիայում: Բեթի Վարդանյանը «Գրանդ Հոլդինգի» սեփականատեր Միքայել Վարդանյանի դուստրն է։    

«Արմենիա» հեռուստաընկերությունը մերժել է Հայկ Մարությանի խնդրանքը. Հրապարակ

«Արմենիա» հեռուստաընկերությունը գրեթե ամեն օր հիշեցնում է հայ հանրությանը, թե ով էր Հայկ Մարությանը մինչեւ քաղաքապետ դառնալը։ Էկրանից չեն իջնում նրա մասնակցությամբ կատակերգությունները, որտեղ նա Գառնիկ Ազիզյանի, սուպեր մամայի ու այլ տարբեր զվարճալի կերպարներ է մարմնավորում։ Իրար հերթ չեն տալիս գովազդային հոլովակները, որտեղ նա տարբեր ապրանքներ ու ծառայություններ է գովազդում։ Ի դեպ, «Ազիզյաններ» սերիալի Գառնիկը […]

Նոր կրճատումներ. Ժամանակ

Հաստիքների կրճատման ալիքը հասել է Հայկական ԱէԿ: Ատոմակայանում կրճատում են հիմնականում թոշակի տարիքին մոտ աշխատակիցներին, ինչպես նաև պայմանագրային աշխատողներին: Այս պահին կրճատվածների թիվը 150 է, սակայն առաջիկայում սպասվում է կրճատումների ևս մեկ՝ ավելի հզոր ալիք, ինչի արդյունքում կկրճատվի 350 աշխատակից: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:   

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի