Ես զգացմունքները վատ եմ արտահայտում, չգիտես ինչու՝ ամաչում եմ. Ռոբերտ Քոչարյանն անկեղծանում է
 
                        ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան պաշտոնական հանրագրում ուշագրավ գրառում է արել. «Ես զգացմունքները վատ եմ արտահայտում, չգիտես ինչու՝ ամաչում եմ: Կնոջս հարցրի՝ ի՞նչ է հիշում Արցախյան պատերազմի տարիներից, սարսափելի՞ էր: Ասաց․ «Իրականում ամենասարսափելին վախն է, որովհետև կաշկանդում, կաթվածահար է անում մարդուն»: Բայց վախի հետ մեկտեղ կար հաղթանակի նկատմամբ հավատ»։
 
                
 
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                        



































