26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 30, 2018

Ո՞նց կարելի է էս աստիճան ծաղրուծանակի ենթարկել անմեղ ոստիկանների թափած արյունը. Իրավունք

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը, անդրադառնալով առաջիկայում սպասվողհամաներմանը, լրագրողների հետ զրույցում մասնավորապես նշել էր. «Ես ի՞նչ եմ արել, որ  համաներման արժանանամ»: Այդ հայտարարությունը անչափ վրդովեցրել է  ՊՊԾ  գնդի  գրավման օրը  ծառայություն իրականացնելիս վիրավորված ու  շաբաթներ  անց  հիվանդանոցում  մահացած ոստիկանության ավագենթասպա Գագիկ  Մկրտչյանի  ծնողներին:  Զոհված ոստիկանի մայրը` Անահիտ Պարոնիկյանը անդրադառնալով  Մանուկյանի խոսքին, «Իրավունքի հետ զրույցում ասաց. – Բա դրանք խիղճ ու Աստված ունե՞ն, ոնց թե՝ ես ինչ եմ արել: Ես մինուճար տղա եմ  կորցրել, հարսս ու թոռս ամեն Աստծու օր ողբումեն: Մենք գիշեր-ցերեկ մղկտանք,  իսկ էդ  մարդասպաններն  անմեղ տղերքի արյունը  մարսե՞ն ու մի բան էլ  համաներվեն ու շարունակեն ազատ ապրել: Ո՞նց կարելի է էս  աստիճան ծաղրուծանակի ենթարկել անմեղ ոստիկանների  թափած արյունը, ու մի բան էլ՝փորձել  հերոսանալ: Էս ինչ  պետություն դառանք,  էս ինչ ձեւ են ձեռ առնում մեր անմեղ էրեխեքի արյունը:  Ա՛յ Պավլիկ, ա՛յ անաստված, բա դու չգիտե՞ս՝ ինչ հրեշություններ եք արել ձեր բանդայի հետ միասին: Ի՞նչ տարբերություն՝ կոնկրետ դու ես արել, թեկողքիններդ, մեկ է՝ սաղդ մարդասպաններ եք:Երեք  ընտանիքի վիզ թողեցիք ծուռ ու էդքանից  հետո ինչի Դուք իրավունք ունե՞ք հողի վրա  քայլելու, որ մի  հատ էլ ասում եք՝  ինչ ենք արել:  Էս ծաղր է, գունավոր ծաղր մեր  ընտանիքների  նկատմամբ:  Ես դեմ եմ այս համաներմանը, որ առանձին  […]

Միայնությունը կարող է առաջացնել քնի խանգարում

Միայնակ մարդիկ գիշերները վատ են քնում: Ինչպես գրում է Reuters գործակալությունը, այսպիսի եզրակացության են եկել հետազոտության հեղինակները, որոնք պարզել են, որ «միայնությունը ի վիճակի է մարդուն դարձնել ոչ միայն դժբախտ, այլև վնաս հասցնել նրա առողջությանը»: Չիկագոյի համալսարանից Լիան Կուրինան և նրա գործընկերները ուսումնասիրել են ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգի մի խումբ տարեց մարդկանց: Նրանք իրենց հետազոտությունը […]

Ափալ-թափալ ընտրությունները անկատար կթողնեն իշխանության խոստումները /տեսանյութ/

ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը չի ողջունում դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում՝ դրանք անվանելով՝ ափալ-թափալ, ինչը թույլ չի տա գործող իշխանությանը կյանքի կոչել նախապես տրված խոստումները՝ Ընտրական օրենսգրքի փոփոխության, Կուսակցությունների մասին օրենքի փոփոխման մասով:  https://www.youtube.com/watch?v=6jsd3SVTa3o Մանրամասներին ծանոթացեք տեսանյութում: 

Ինչու է Ալիեւը ցիտում Հայաստանի վարչապետին /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը խոսեց՝ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջան կատարած այցի մասին: «Նախորդ իշխանություններն Արցախի հարցում ճիշտ քաղաքական գիծ են տարել՝ անկախ նրանից, թե ինչ փաստաթղթեր են դրված եղել բանակցային սեղանին : Տարօրինակ է համարում այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը այնպիսի ղեկավար է ՝ ով […]

Հարսանիքից երկու շաբաթ առաջ փեսան թալանել է հարսնացուի ծնողներին

Իսրայելում հարսանիքից երկու շաբաթ առաջ հարսնացուի ծնողներից 150 հազար շեկել արժողությամբ զարդեր են գողացել: Դեպքից հետո հարսնացուի ծնողները գնացել են ոստիկանություն և հայտ ներկայացրել: Պարզվել է` գողը փեսան է: Ինչպես հայտնում է Ediot Akhronot թերթը, ոստիկանները ի սկզբանե կասկածել են փեսային, քանի որ վերջինս նույնպես ներկայացել է ոստիկանություն ու հայտնել, որ իրեն էլ են թալանել: […]

Ալկոհոլ օգտագործող կանայք ավելի երկար են ապրում

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ալկոհոլ օգտագործող կանայք ավելի երկար են ապրում և սրտի նոպայի քիչ հավանականություն ունեն: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, գիտնականները հարցում են կատարել 1200 կանանց շրջանում, ովքեր հոսպիտալացվել էին սրտի նոպա ախտանիշով: Նրանք պարզել են, թե այդ կանայք ինչպիսի կյանք են վարում և ինչ հաճախականությամբ են ալկոհոլ օգտագործում: Հարցումներին մասնակցած կանանց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի