19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 23, 2018

Ամեն ինչ նորից կրկնվում է՝ նույն սցենարով

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները տապալելով ՀՀԿ-ն ծառայություն մատուցեց Նիկոլին: Նիկոլը պարտք մնաց, ենթադրվում է, որ փոխհատուցում կլինի: Եթե փոխվեր օրենսգիրքը, դա իշխանության կուսակցության` ՔՊԿ-ի համար ավելորդ գլխացավանք էր դառնալու: ԵԽ-ն մուննաթ էր գալու ընդունված կարգը խախտելու համար ու մի օր դա օգտագործելու էր: Հիմա Նիկոլը ֆորմալ առումով իր խոստումը կատարել է` օրենսգիրքը ուզել է փոխել, բայց […]

Տիգրան Ուրիխանյանը «քար նետեց» նաեւ ՔՊ-ի վրա

Ինձ համար զարմանալի է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեր գործընկերները վարչապետի գլխավորությամբ հայտարարում են, թե ԱԺ-ն պետք է որոշի, թե որ ընտրական օրենսգրքով գնան ընտրությունների, իրենց համար միեւնույն է, քանի որ իրենք անցողիկ են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նա կոչ արեց անցողիկ հնարավորություններ ստեղծել բոլորի համար, ոչ […]

Ընտանեկան պատվիրաններ Աստվածաշնչից

 Կանա՛յք, հնազա՛նդ եղeք ձեր մարդկանց, ինչպես որ վայել է ի Տեր: Մարդի՛կ, սիրեցեք ձեր կանանց և մի՛ դառնացրեք նրանց: Որդինե՛ր, ամեն ինչում հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին, որովհետև հաճելին այդ է Տիրոջ առաջ:  Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր որդիներին, որ չյուսալքվեն: Ծառանե՛ր, ամեն ինչում հնազա՛նդ եղեք ձեր մարմնաւոր տերերին, ոչ թէ մարդահաճո կերպով, ցուցադրական ծառայությամբ, այլ սրտի […]

Գեղարքունիքն էլ չվստահեց Նիկոլ Փաշինյանի թիմին. Իրավունք

Մինչ լայն տարածում է գտել Սյունիքի մարզի Կապան համայնքի քաղաքապետի ընտրություններում Նկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի պարտությունը, պարզվում է՝ առավել «հուզիչ է» պատկերը Գեղարքունիքի մարզում: Նախնական տվյալներով՝ օրի­նակ, Սարուխան համայնքում «Իմ քայլը» դաշինքի պաշտպանած թեկնածուն՝ Սամվել Զաքոյանը, հավաքել է 297 ձայն, իսկ հաղթած թեկնածուն՝ Լյովա Աբրահամյա­նը’ 944 ձայն: Իսկ Վերին Գետաշենում 729 ձայնով հաղթել […]

Ցուրտը ստիպում է հավատալ ոչ թե հե­ռուստացույցի, այլ սառնարա­նի պարունակությանը. Իրավունք

Այս արտահերթին Աժ նախագահ Արա Բաբլոյանից, անշուշտ, երկաթյա նյարդեր պահանջվեցին, քանզի հակատրամաբանա­կան շտապողականությամբ ԱԺ բերվեցին Ընտրական օրենսգրքի այնպիսի հիմնարար փոփոխություններ, որոնց նորմալ ընթաց­քով ընդունելու համար կպահանջվեր առնվազն 6 ամիս: Բայց մի­աժամանակ կա նաեւ հիսթերիաների հակված թավշակրոն վար­չախումբ՝ իր վոժդով հանդերձ, որ դատարկ տեղից կարող է մեծ լարվածություն ստեղծել: Բայց նման է, որ ԱԺ նախագահին հա­ջողվեց […]

Դրամի արժեզրկում. 168 Ժամ

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անդրադարձել Է ԱՎԾ հրապարակած 2018-ի հունվար-սեպտեմբերի մակրոտնտե­սական թվերին. «Տնտեսական աճի տեմպը շարունակում է գահա­վիժել: Այն կազմում է 6.5%: Թավշյա հեղափոխության օրերին 9.7% էր: Իրավացի դուրս եկա՝ 2 օր առաջ կանխատեսել էի՝  անկ­ման խորացում: Նկատի ունենալով 2017-ի հոկտեմբեր-դեկտեմբերի ՀՆԱ աճի բարձր տեմպերը, կանխատեսում եմ մինչև տարե­վերջ աճի տեմպի անկում, իսկ 2019-ի […]

Ինչ-որ բան ձեւախեղվել է՝ նոր ռումբ Փաշինյանի տակ. Ժամանակ

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանն աչքի է ընկնում անկանխատեսելի հայտարարություններով, որոնք միանշանակ չեն ընկալվում անգամ հեղափոխության երդվյալ պաշտ­պանների կողմից: Վարչապետն, օրի­նակ, մեղմ ասած, չկարողացավ հիմ­նավորել, թե ինչու էր պետք հատկա­պես Հունան Պողոսյանին նշանակել Սյունիքի մարզպետի պաշտոնում: Հիմնավորումները մի տեսակ ստան­դարտ էին ու պակաս համոզիչ: Նույն շարքին է դասվում նաեւ Նիկոլ Փտշինյանի օրերս արած հայտարարու­թյունը, թե Հայաստանում […]

Նշանադրվեցին Խաչատուր Սուքիասյանի որդին և Գագիկ Ծառուկյանի դուստրը. Հրապարակ

Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 20-ին, կայացել է Խաչատուր Սուքիասյանի որդու և Գագիկ Ծառուկյանի դստեր նշանադրությունը: Ալբերտ Սուքիասյանն ու Անահիտ Ծառուկյանն արդեն մի քանի տարի ընկերություն էին անում, և այս բարեկամությունը վաղուց էր պլանավորված, հիմա, փաստորեն, հասավ տրամաբանական վախճանին: Իսկ երիտասարդների ծնողները վաղուց էին մտերմացել և դեմ չէին այդ մտերմությունը նաև բարեկամական կապով ամրապնդելուն: Նշանադրությունը կայացել է նեղ, ընտանեկան միջավայրում, լուսանկարներ արարողությունից առայժմ համացանցում […]

Ծառուկյանի սուպերհեղափոխական ցուցակը՝ առանց Ծառուկյանի. Հրապարակ

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն մտադիր է սուպերհեղափոխական ցուցակ ներկայացնել։ Երկու օր առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ իրենց ցուցակում մեծ փոփոխություններ են լինելու։ Տեղեկություններ կան, որ հնարավոր է նույնիսկ ԲՀԿ-ի ծանր հրետանին՝ Նաիրա Զոհրաբյանը եւ Միքայել Մելքումյանը, չընդգրկվեն ցուցակում, եւ այն ձեւավորված լինի հնարավորինս կառավարելի, քաղաքական ինտրիգներում չթրծված երիտասարդներից։ «Ես որեւէ տեղեկություն չունեմ, ես որեւէ քննարկման ծանոթ չեմ»,- ցուցակում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի