Ծառուկյանի սուպերհեղափոխական ցուցակը՝ առանց Ծառուկյանի. Հրապարակ
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն մտադիր է սուպերհեղափոխական ցուցակ ներկայացնել։ Երկու օր առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ իրենց ցուցակում մեծ փոփոխություններ են լինելու։ Տեղեկություններ կան, որ հնարավոր է նույնիսկ ԲՀԿ-ի ծանր հրետանին՝ Նաիրա Զոհրաբյանը եւ Միքայել Մելքումյանը, չընդգրկվեն ցուցակում, եւ այն ձեւավորված լինի հնարավորինս կառավարելի, քաղաքական ինտրիգներում չթրծված երիտասարդներից։ «Ես որեւէ տեղեկություն չունեմ, ես որեւէ քննարկման ծանոթ չեմ»,- ցուցակում չընդգրկվելու մասին մեր հարցին պատասխանեց Զոհրաբյանը։ Ըստ որոշ լուրերի, ԲՀԿ ցուցակի կազմման հարցում կարեւոր դերակատարում ունի Խաչատուր Սուքիասյանը։ Ի դեպ, հնարավոր է, որ ցուցակում չլինի նաեւ Գագիկ Ծառուկյանի անունը:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: