26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ամեն ինչ նորից կրկնվում է՝ նույն սցենարով

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները տապալելով ՀՀԿ-ն ծառայություն մատուցեց Նիկոլին: Նիկոլը պարտք մնաց, ենթադրվում է, որ փոխհատուցում կլինի:

Եթե փոխվեր օրենսգիրքը, դա իշխանության կուսակցության` ՔՊԿ-ի համար ավելորդ գլխացավանք էր դառնալու: ԵԽ-ն մուննաթ էր գալու ընդունված կարգը խախտելու համար ու մի օր դա օգտագործելու էր:

Հիմա Նիկոլը ֆորմալ առումով իր խոստումը կատարել է` օրենսգիրքը ուզել է փոխել, բայց դե հակահեղափոխական ՀՀԿ-ն խանգարել է:

Գործող օրենսգիրքը ձեռնտու է իշխանության կուսակցությանը` ՔՊԿ-ին, բայց ձետնտու չէ ընդդիմությանը, մասնավորապես ՀՀԿ-ին: Այդ օրենքը հենց իշխանության կուսակցության համար է գրվել, անկախ անվանումից:

Թե ինչու է ՀՀԿ-ն այդ ծառայությունը մատուցել, հարց է, բայց հայրենասիրություն խաղալը հաշիվ չի: Մի ժամանակ մյուս կուսակցություններն էին ՀՀԿ-ին ծառայություններ մատուցում, հիմա ՀՀԿ-ն է ծառայություններ մատուցում: Դե կյանք է, կարևորը խաղի մեջ մնալն է:

Այս անենում ամենավատն այն է, որ իշխանությունը-ընդդիմություն հին խաղը նորից վերսկսվել է, որի իմաստը հանրությանն ապակողմնորոշելն է ու ուղեղներ լվանալով կառավարելի դարձնելը: Ամեն ինչ նորից կրկնվում է, նույն սցենարով, ուղղակի դերերի տեղերն են փոխվել:

 Ստեփան Դանիելյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ