27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գեղարքունիքն էլ չվստահեց Նիկոլ Փաշինյանի թիմին. Իրավունք

Մինչ լայն տարածում է գտել Սյունիքի մարզի Կապան համայնքի քաղաքապետի ընտրություններում Նկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի պարտությունը, պարզվում է՝ առավել «հուզիչ է» պատկերը Գեղարքունիքի մարզում: Նախնական տվյալներով՝ օրի­նակ, Սարուխան համայնքում «Իմ քայլը» դաշինքի պաշտպանած թեկնածուն՝ Սամվել Զաքոյանը, հավաքել է 297 ձայն, իսկ հաղթած թեկնածուն՝ Լյովա Աբրահամյա­նը’ 944 ձայն: Իսկ Վերին Գետաշենում 729 ձայնով հաղթել է Տիգրան Մուրադյանը, մինչդեռ «Իմ Քայլը» դաշինքով հանդես եկող Դավիթ Դավթյանը երրորդ տեղում է: Նույն իրավիճակն է նաեւ Երանոս հա­մայնքում, որտեղ եւս «Իմ քայլի» կողմից սատարվող թեկնածուն չի անցել: Առավել ուշագրավ է պատկերը Դդմաշենում եւ Ներքին Գետաշենում, երկու համայնքում էլ հաղթել են գործող գյուղապետները, որոնք երկուսն էլ ՀՀԿ-ական են:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ