05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 23, 2018

Վահե Գրիգորյանը չընտրվեց ՍԴ անդամ

Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Վահե Գրիգորյանը չընտրվեց: Ըստ նախնական տվյալների՝ քիչ առաջ ԱԺ-ում ավարտված քվեարկությանը մասնակցել է ընդամենը 53 պատգամավոր: Մինչդեռ ՍԴ անդամի ընտրության համար անհրաժեշտ է 63 կողմ քվե: Նշենք, որ ԱԺ նիստի համար օրվա ընթացքում գրանցվել է 67 պատգամավոր, սակայն ոչ բոլորն են մասնակցել ՍԴ անդամի քվեարկությանը: Հավելենք, որ արդեն երրորդ անգամ Ազգային […]

Քաղաքական թոհուբոհը չպետք է ստվերի մանկատան երեխաներին․ «Երևան» քառայակ

Քաղաքական թոհուբոհի ժամանակաշրջանում առանց ծնողական խնամքի մնացած  երեխաներին չպետք է թողնել ստվերում։ Այս կարգախոսն է որդեգրել «Երևան» քառակը՝ մարդկանց ուշադրությունը ընտանեկան խնամքից դուրս մնացած երեխաների խնդիրների վրա ուղղելու նպատակով։ Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում տեղի ունեցավ քառյակի բարեգործական համերգը, որի ամբողջ հասույթը կտրամադրվի Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը: Քառյակի հիմնադիր Նարեկ Սահակյանի խոսքով՝ շատ կարևոր է, […]

Զենքի վաճառքն Ադրբեջանին նպաստում է այդ երկրի ապակառուցողական քայլերին. Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղար Յուրի Օսիպովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՊՀ ՄԽՎ-ի աշխատանքներում ՀՀ ԱԺ պատվիրակության մասնակցության հարցը: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ԱՊՀ ՄԽՎ-ն մեր տարածաշրջանում կարեւոր խորհրդարանական հարթակ է տարբեր խնդիրների քննարկման համար: Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխխոսնակն […]

Մենք պետք է կարողանանք կառուցել կայուն և կանխատեսելի երկիր. Արմեն Սարգսյան

Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության գլխամասային ձեռնարկություն և հանդիպել ընկերության նախագահ, շվեյցարահայ հայտնի գործարար և բարերար Վարդան Սրմաքեշի հետ։ Նրա ուղեկցությամբ Հանրապետության նախագահը շրջել է «Ֆրանկ Մյուլլեր»-ի տարբեր մասնաբաժիններում, եղել ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում, ծանոթացել ընկերության զարգացման հավակնոտ ծրագրերին: Նախագահ Սարգսյանը բարձր […]

«Ելք» խմբակցությունն արդեն քննարկում անցկացրել է վարչապետի թեկնածու առաջադրելու հարցի վերաբերյալ

ՀՀ ազգային ժողովի «Ելք» խմբակցությունն արդեն քննարկում անցկացրել է վարչապետի թեկնածու առաջադրելու հարցի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը: «Արդեն եղել է քննարկում, խմբակցության նիստ, բայց որոշման մասին կհայտարարենք ավելի ուշ»,-ասաց Նազարյանը: Խմբակցությունն իր որոշման մասին կհայտարարի այսօր մինչ ժամը 18:00:  

Հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ հրավիրելու համար հավաքվել է պատգամավորների անհրաժեշտ 27 ստորագրությունը

Հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ հրավիրելու համար հավաքվել է պատգամավորների անհրաժեշտ 27 ստորագրությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Միայն ՀՅԴ-ն չի ստորագրել, քանի որ ստորագրելով դառնում են համահեղինակ, բայց նշել են, որ կողմ են քվեարկելու»,- ասաց Զոհրաբյանը։  Հիշեցնենք, որ ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը հոկտեմբերի 22-ին տապալվեց՝  բավարար ձայներ չստանալով։   […]

ՀՀ քաղաքացիները ամեն օր տուգանվում են /տեսանյութ/

 «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Արթուր Միսակյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքով ոտնահարվում են  ՀՀ քաղաքացիների շահերը:  Անդրադառնալով իրավիճակի առաջացման նախապատմությանը Միսակյանն ասաց, որ 2018 թ.-ի հունվարի 11-ին  նախորդ Կառավարությունը՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ընդունել է մի որոշում, ըստ որի, 2018 թ.-ի ապրլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը […]

Եղանակային նոր կանխատեսումներ

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 23-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 24-25-ը շրջանների զգալի մասում, 26-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում, 27-ի գիշերը Վայոց Ձորիում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 25-ին, 26-ի գիշերը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ի ցերեկը […]

Երեւանը երեք նոր թաղապետ ունի

Այսօրվանից Երևանի Էրեբունի, Նուբարաշեն և Կենտրոն վարչական շրջանները նոր ղեկավարներ ունեն։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ` Արման Աբրահամյանը նշանակվել է Էրեբունի, Թելման Թադևոսյանը` Նուբարաշեն, Վիկտոր Մնացականյանը` Կենտրոն վարչական շրջանի ղեկավար։ Աբրահամյանը Էդգար Մկրտչյանին փոխարինելու է Դավիթ Գրիգորյանին, Թադևոսյանը փոխարինելու է Արթուր Կիրակոսյանին, Մնացականյանը փոխարինելու է Արա Սադոյանին։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի