25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 23, 2018

Դատավորը զրկում է Սեֆիլլյանին ցուցմունք տալու իրավունքից. փաստաբանը ինքնաբացարկ պահանջեց

Երևանի ընդհանուր իրավասոթյան դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 23-ին շարունակվում է   Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Նշենք, որ այսօրվա նիստում ամբաստանյալների շահերի պաշտպանները հանդես են գալիս պաշտպանական ճառերով: Նախատեսված է  լսել նաև գործով ամբաստանյալների վերջին խոսքը: Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց: Եգորյանը նշեց, որ դատարանը պետք է թույլատրի Ժիրայր […]

Հրազդան գետից 26-ամյա երիտասարդի դի են դուրս բերել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 23-ին, Ժամը 10:50-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Կիեւյան կամրջի տակ՝ Հրազդան գետում կա դի: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Փրկարար-ջրասուզակը Հրազդան գետից դուրս է բերել 1992 թ. ծնված Մ. Վ.-ի դին:

Արմեն Սարգսյանն Ազգային ժողովում է

ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանն Ազգային ժողովում է։ Նա հանդիպում է ՀՀԿ ու ՀՅԴ խմբակցությունների հետ: Այսօր Արմեն Սարգսյանը պաշտոնապես կառաջադրվի նրանց կողմից։    Հիշեցնենք , որ Արմեն Սարգսյանը դրական պատասխան տվեց նախագահ Սերժ Սարգսյանին:

Դատապարտվում են անթույլատրելի ապացույցների հիման վրա.Սեֆիլյանի գործ

Երևանի ընդհանուր իրավասոթյան դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 23-ին շարունակվում է   Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Նշենք, որ այսօրվա նիստում ամբաստանյալների շահերի պաշտպանները հանդես են գալիս պաշտպանական ճառերով: Նախատեսված է  լսել նաև գործով ամբաստանյալների վերջին խոսքը: Արդեն հայտնել ենք, որ անցած դատական նիստին մեղադրող-դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով: Նա Սեֆիլյանի համար պահանջեց  11 […]

Նոր մանրամասներ Գյումրիի փլուզումից /ֆոտո/

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր գիշեր ԱԻՆ–ում, ժամը 03:30-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի փողոցի թիվ 7 շենքի 4-րդ հարկից տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ փլուզվել է թիվ 7 կիսաքանդ շենքի 4-րդ եւ 3-րդ հարկերի ծածկի պանելային հատվածը (մոտ 30 քմ): Փրկարարները տարահանել են 11 […]

Վարչապետը ծանոթացել է «Թվային Հայաստան» հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Թվային Հայաստան» հիմնադրամի գրասենյակ, որտեղ կառավարության ղեկավարին ներկայացվել է «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2030» շրջանակային փաստաթղթի վերջնական տարբերակը: Հիմնադրամի տնօրեն Էդուարդ Ներսիսյանը նշել է, որ «թվային ցատկ» կոչվող առաջին փուլի շրջանակում նախատեսվում է իրականացնել ենթակառուցվածքների լայնածավալ զարգացմանը և կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացման միջավայրի ձևավորմանն ուղղված ծրագրեր: Նա մանրամասներ […]

«Արթիկ» ՔԿՀ-ում քաղաքացուն խուզարկել են եւ թմրամիջոցներ հայտնաբերել ծխախոտի տուփում

2018 թվականի փետրվարի 22-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հիմնարկի վարչական շենքում անձնական խուզարկության են ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչ Վ. Ն.-ին, ինչի արդյունքում վերջինիս բաճկոնի ձախ գրպանից հայտնաբերել եւ առգրավել են ծխախոտի 2 տուփ եւ մեկ բջջային հեռախոս: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ առաջին ծխախոտատուփի […]

Ռուսների առաջին ոսկին․ 15-ամյա գեղասահորդուհին հաղթեց անկրկնելի կատարումով /ֆոտոշարք/

Փհենչհանում ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերին իր առաջին ոսկե մեդալը նվաճեց Ռուսաստանը։ Մեդալը նվաճեց գեղասահորդուհի 15-ամյա Ալինա Զագիտովան՝ իր շքեղ ու անկրկնելի կատարումով։ Ալինան երկու ծրագրերի արդյունքում հավաքեց 239,57 միավոր։ Արծաթե մեդալը նույնպես ռուս գեղասահորդուհու բաժին հասավ։ Հայկական արմատներով Եվգենիա Մեդվեդեւան նույնպես անչափ գեղեցիկ ելույթ ունեցավ եւ 156,65 միավորով գրավեց երկրորդ տեղը։ Երրորդ տեղում է Կանադայի ներկայացուցիչ […]

Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Մեղադրական եզրակացությամբ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ուղարկվել «Լոռի TV» ՍՊ ընկերության տնօրեն, լրագրող Նարինե Ավետիսյանի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Կատարված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. սեպտեմբերի 28-ին, երեկոյան, գործով տուժող՝ Լո­ռի TV ՍՊ ըն­կերության տնօրեն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված