26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 23, 2018

Պարզաբանում են

Ի պատասխան ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառաության հանձնարարականի՝ «Lutik» ապրանքանիշի մարինացված վարունգի մեջ որդեր լինելու վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել արտադրող հնդկական «Բնազրում Ագրո էքսպորտս» ընկերությունը: Հստակեցվել է, որ Հնդկաստանի Կարանտակ և Տամիլ-Նադու շրջաններում տարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին հայտնվում են պտղային ճանճեր, որոնց դեմ ինտենսիվ պայքար է տարվում. ինսեկդիցիդով (միջատների դեմ պայքարի դեղամիջոց) սրսկվում են դաշտերը, […]

Նախկին քննիչը պաշտոնեական կեղծիքներ է կատարել

Պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Դավիթ Հովհաննիսյանը, 23.11.2016թ.-ից մինչև 26.10.2017թ.-ը աշխատելով ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնում, իր վարույթում քննված քրեական գործով տևական ժամանակ քննչական և դատավարական գործողություններ չկատարելու հանգամանքները քողարկելու, ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու պատրանք ստեղծելու անձնական […]

Դավիթ Լոքյանը՝ «Քարերի սիմֆոնիա»-ի առջև ընթացող շինարարության մասին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց՝ Գառնիի համայնքապետը «Քարերի սիմֆոնիա» կոչվող հուշարձանի դիմաց շինարարություն իրականացնելու թույլտվություն չի տվել։  Գառնիում գտնվող «Քարերի սիմֆոնիա» կոչվող հուշարձանի առջև շինարարություն է իրականացնում Գառնի գյուղի բնակիչներից մեկի մասնավոր ընկերությունը: Նախատեսվում է այնտեղ տեղադրել շարժական տաղավարներ: «Եթե  ժամանակավոր  փայտյա կառույցն ապօրինի է, մենք […]

Ինչ են քննարկել պատգամավորներն ու Արմեն Սարգսյանը (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր խորհրդարանում նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպում էր ՀՀԿ ու ՀՅԴ խմբակցությունների հետ: Քիչ առաջ ավարտվեց հանդիպումը: Արմեն Սարգսյանը հեռացավ առանց լրագրողների հետ զրուցելու:  Հանդիպման մանրամասները ներկայացրեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա նշեց, որ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ելույթում, և նրա պատկերացումները Հայաստանի ապագայի վերաբերյալ համընկնում են իրենց պատկերացումներին […]

18-ամյա Արտակ Ներսիսյանը որոնվում է որպես անհետ կորած

Ոստիկանության Արարատի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արարատի մարզի Գինեվետ գյուղի բնակիչ, 2000 թ. ծնված Արտակ Հրաչի Ներսիսյանը, որը փետրվարի 20-ին, ժամը 14-ի սահմաններում, տնից դուրս է եկել և չի վերադարձել: Արտակ Ներսիսյանը տառապում է մտավոր հետամնացությամբ: Արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 165-170 սմ, միջին կազմվածքով, շիկահեր: Հագին եղել են զինվորական բաճկոն, ջինսե […]

«Ճիշտ վարչարարության, օրենքների ճշգրիտ կիրառման արդյունքում հնարավոր է հարկ հավաքել»

Նախորդ տարին վերջին 10 տարիների կտրվածքով, միակ տարին էր, երբ գրանցվել է հողի հարկի հավաքագրման դրական ցուցանիշ՝ 419 մլն դրամով ավելի քան նախորդ տարի։ Այսօր   այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց   ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նախարարը նշեց՝ 2009թ.-ից ի վեր, 2017 թ․-ը նշանավորվել է համայնքների կողմից հողի հավաքագրման դրական դինամիկայով: […]

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Փետրվարի 22-ի ցերեկն առանձին շրջաններում, 26-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 23-ի ցերեկը և 26-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, 26-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 22-ի ցերեկը […]

«Եթե մեկ համայնքում կա 3-4 մանկապարտեզ, որոնք իրարից 500 մետր են հեռու, առաջարկում ենք դրանք միավորել»

  «Եթե մեկ համայնքում կա 3-4 մանկապարտեզ, որոնք իրարից 500 մետր են հեռու, առաջարկում ենք, որ ավելի հեշտ է դրանք միավորվեն մեկ կառույցում, ու ունենան մեկ տնօրեն, որ արդյունավետությունը բարձրանա, կրճատվեն ծախսերը», – այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ՝ հընթացս անդրադառնալով համայնքների խոշորացման արդյունքներին: «Ենթադրենք՝ […]

Անկարայի արձագանքը՝ Հոլանդիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության վերաբերյալ օրինագծերի ընդունմանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին 2 բանաձևերի ընդունմանը: «Մենք խստորեն դատապարտում ենք Նիդերլանդների խորհրդարանի՝ 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչելու մասին որոշումները: Եվրոպայի կենտրոնում՝ Սերեբրենիցայում իրագործված ցեղասպանության վրա աչք փակող երկրի կողմից ընդունված այս անհիմն   որոշումները կապ չունեն ոչ պատմության, ոչ էլ արդարության հետ: Այս որոշումները ոչ մի իրավական ուժ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի