03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Ինչ են քննարկել պատգամավորներն ու Արմեն Սարգսյանը (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր խորհրդարանում նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպում էր ՀՀԿ ու ՀՅԴ խմբակցությունների հետ: Քիչ առաջ ավարտվեց հանդիպումը: Արմեն Սարգսյանը հեռացավ առանց լրագրողների հետ զրուցելու: 

Հանդիպման մանրամասները ներկայացրեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա նշեց, որ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ելույթում, և նրա պատկերացումները Հայաստանի ապագայի վերաբերյալ համընկնում են իրենց պատկերացումներին ու գաղափարներին: «Շարադրելով իր պատկերացումները նախագահի պաշտոնում ընդունվելու դեպքում ժողովրդի ապագայի վերաբերյալ համահունչ են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ցանկություններին, համոզված եմ, որ ընտրվելու դեպքում նաև արժեքների առումով նա կկարողանա ստեղծել համապատասխան մթնոլորտ՝ նաև ժողովրդավարության առումով»,-ասաց Վարդանյանը:

https://www.youtube.com/watch?v=NwrIX-V-fUk&feature=youtu.be

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ