26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 23, 2018

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է:    ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հրապարակել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը: Ներկայացված նախագծի 1–ին հոդվածի 5–րդ կետի համաձայն՝ այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ցանկություն են հայտնում իրականացնել տաքսամոտորային փոխադրումներ կամ […]

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ յոթ մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 23-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝ 10:00-16:00 Շիրազի փ. 6, 8, 10, 12, 14 շենքերը, Լուկաշին, Զոհրապի փողոցները, Հաղթանակ թաղամասն ամբողջությամբ, Նոր-Արեշ 7, 20, 22 փողոցները, 10:30-16:30 Ավան՝ Աճառյան փ. 14, 16, 18, 36 շենքերը, թիվ […]

Իշխան Զաքարյան-Խաչատուր Սուքիասյան տանդեմը փորձում է «մաքրել» Ծառուկյանի շրջապատը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մամուլում տեղեկություններ տարածվեցին Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին «Կենտրոն» հեռուստաընկերությունում առանցքային դերակատարությունից հեռացնելու մասին, որոնք ավելի ուշ հերքվեցին: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի մերձավոր շրջապատում հնարավոր են ամենաարմատական փոփոխություններ, որոնք առնչվում են նրա քարոզչական, տնտեսական, նույնիսկ անվտանգության ոլորտներին: Մեր տեղեկություններով՝ Իշխան Զաքարյան-Խաչատուր Սուքիասյան տանդեմը փորձում է մաքրել Ծառուկյանի շրջապատը նրանցից, […]

Փլուզում Գյումրիում․ մարդիկ տարհանվել են

Փետրվարի23-ին, ժամը 03:30-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի փողոցի թիվ 7 շենքի 4-րդ հարկից տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզվել է թիվ 7 կիսաքանդ շենքի 4-րդ և 3-րդ հարկերի ծածկի պանելային հատվածը (մոտ 30 քմ): Փրկարարները տարահանել են 11 […]

Երեւանի կենտրոնում երկար՝ դագաղի պես շինություն են կառուցում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի կենտրոնում ընթացող «Հին Երեւան» նախագծի մասին մեր հարցին ի պատասխան՝ հայտնի ճարտարապետներից մեկն ասաց, որ նախագիծը շատ վատն է եւ փակում է մետրոյի զարգացման հեռանկարը։ Պարզվում է՝ այնպիսի խորությամբ են կառուցում շենքերը, որ այլեւս այդ տարածքով մետրոյի գծերի ստորգետնյա շինարարություն անել հնարավոր չի լինի։ Եվ մի բան էլ․ ոչ թե […]

Լեւոն Ալթունյանը ցանկանում է մասնավոր հիվանդանոցները վերահսկել․ «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը վերջերս տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ դժգոհել է նախարարության աշխատակիցներից, որ չեն կարողանում մասնավոր հիվանդանոցների հետ լավ աշխատել եւ դրանք պահել հսկողության տակ: Բանն այն է, որ «մասնավորները» դուրս են Առողջապահության նախարարության վերահսկողությունից եւ ոչ մի կերպ չեն ենթարկվում այստեղ ընդունված կանոններին: Լեւոն Ալթունյանը […]

Թեժ պայքար 30 հոգու մեջ. դատավորները՝ նոր սկանդալի կիզակետում․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատական համակարգում բարձրագույն դատական խորհրդի կազմում ընդգրկվելու համար թեժ պայքար է սկսվել: 10 անդամից կազմված այս խորհրդի 5 անդամին ընտրելու է ԱԺ-ն, 5 անդամին՝ դատավորների ընդհանուր ժողովը, դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից, բոլոր ատյանների դատարաններից: Եվ ահա, մեզ հայտնի դարձավ, որ 230 դատավորներից 200-ը հրաժարվել […]

Նիդերլանդների խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին, հաղորդում է AP- ն: Փաստաթղթերը, որոնց հեղինակը Յոել Ֆորդեվինդն է, խորհրդարանում մեծամասնության աջակցությունն են ստացել: Խորհրդարանականները նաեւ որոշել են, որ կառավարության անդամը կմասնակցի ապրիլի 24-ին Երեւանում հիշատակի միջոցառումներին: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այս կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բարձր ենք գնահատում բարեկամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի