26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 23, 2018

Վրաստանի ՆԳՆ պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (ֆոտո)

Ընդունելությունից հետո Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:  Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիան ծաղկեպսակ դրեց Անմար կրակի մոտ, ծանոթացավ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի նյութերին, ավանդական եղևնի տնկեց Հուշահամալիրի ծառուղում: Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Հայաստան ժամանեց Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի գլխավորությամբ:  

Տավուշում ժամկետային զինծառայող է վիրավորվել

Երեկ՝ փետրվարի 22-ին, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի զորամասերից մեկում հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող։ Այս տեղեկությունը հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նշվում է, որ զինծառայողն այժմ Մուրացանում է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։  

«Խնամված կինը հաղթում է միշտ». Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում

Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում, որն արվել է լոգարանում: Լուսանկարում դերասանուհին կեցվածք է ընդունել հայելու առաջ: «Բարի լույս, լավ խնամված կինը «հաղթում է» միշտ!)))»,- մակագրել է նկարը Նազենին:

Կապույտ հազից 2 ամսական երեխա է մահացել

Առողջապահության նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում մահացել է «կապույտ հազ» ախտորոշմամբ 2 ամսական երեխա: Երեխան, ինչպես և ընտանիքի մյուս 2 երեխաները ծնողների հրաժարվելու պատճառով կապույտ հազի դեմ չեն պատվաստվել: Հիվանդությունը փոքրիկի մոտ սկսվել է մոտ 1 ամիս առաջ: Չնայած տարածքային պոլիկլինիկայի մանկաբույժի հորդորին, ծնողը հրաժարվել է հոսպիտալացումից: Համաճարակաբանական հետազոտության […]

Պլանային ջրանջատում Աշտարակում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ փետրվարի 26-ին ժամը 10։00-24։00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ալ․ Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցների, Արայի, Գիտավան-1 և Գիտավան-2 թաղամասերի  ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մայր Աթոռը Պոլսի եպիսկոպոսներին սթափության կոչ է անում

Փետրվարի 20-23-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, գումարվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Գերագույն հոգևոր խորհրդը ներեկեղեցական հարցերի շարքում անդրադարձել է Պոլսի Հայոց Պատրիարքության կյանքում վերջին տարիների զարգացումներին և պատրիարքական ընտրությունների կազմակերպման գործընթացին։ Քննարկումների արդյունքում Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկել հայտարարությամբ, որով մտահոգությունն է արտահայտում Պոլսի Հայոց […]

Հարկադիր կատարման ծառայությունը հերքում է

Ս/թ փետրվարի 21-ին “www.shamshyan.com”էլեկտրոնային կայքում հրապարակված՝ «Այնթապում ապրող բազմազավակ ընտանիքը ԴԱՀԿ-ի աշխատակցի խաբեության պատճառով կանգնած է բաց երկնքի տակ հայտնվելու վտանգի առաջ. ֆոտոռեպորտաժ, տեսանյութ» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ Հարկադիր կատարման ծառայությունը հարկ է համարում հայտնել հետևյալը. ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 14.06.2016թ. տրված թիվ ԱՎԴ2/0286/02/13 կատարողական թերթերի համաձայն՝ պետք էհրապարակային սակարկություններով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի