25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 3, 2018

«Արամ Մանուկյանը չի կարող ներկայացվել խալաթանման հագուստ հիշեցնող տեսքով»

Երևանի ավագանin փետրվարի 13-ին կայանալիք նիստի օրակարգում է ներառվել մայրաքաղաքում Առաջին հանրապետության վարչապետ Արամ Մանուկյանի արձանը տեղադրելու մասին հարց: Արամ Մանուկյանի արձանը կտեղադրվի Արամի եւ Նալբանդյան փողոցների հատման կետում՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի վերնամասում: Հիշեցնենք՝ 2017 թվականի հունիսի 19-ին քաղաքապետի կողմից բաց մրցույթ է հայտարարվել, ըստ որի՝ պետք է ստեղծվի հուշարձան, որը պետք է մարմնավորի […]

Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է երկու տարվա ազատազրկման

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է 2017թ. ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ կրկնակի քվեարկելու փորձ կատարեու մեջ մեղադրվող անձի նկատմամբ նշանակված ազատազրկում պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու և փոխելու վերաբերյալ գործով մեղադրող դատախազի ներկայացրած բողոքը: Երևան քաղաքի թիվ 2/19 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ […]

Աշակերտները ծանոթանում են կառավարման նոր համակարգին

«Աշակերտների հայկական ասոցիացիա» կրթական հասարակական կազմակերպությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ սկսում է «Խորհրդարանական կառավարում Հայաստանի Հանրապետությունում» խորագրով ծրագիրը։ Նախաձեռնությունը դասախոսությունների, հանդիպումների, քննարկումների, աշխատաժողովների շարք է, որոնց միջոցով կազմակերպության անդամներին փոխանցվելու է տեղեկատվություն ՀՀ-ում նոր սահմանադրական կարգերի վերաբերյալ։ Փետրվարի 3-ին ծրագրի շրջանակներում Աշակերտների հայկական ասոցիացիայի անդամների առաջին հանդիպումն էր. իրավագիտության թեկնածու, ԵՊՀ դասախոս, ՀՀ սահմանադրական դատարանի […]

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Դիտակետ» ծրագրին մասնակցած երիտասարդների հետ

Փետրվարի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը 2017 թվականի ամռանը զորացրված զինծառայողների հետ, ովքեր մասնակցել են պաշտպանության նախարարության նախաձեռնած «Դիտակետ» ծրագրի շրջանակում իրականացված սոցիոլոգիական հարցմանը: Շնորհակալություն հայտնելով զորացրված տղաներին սահմանադրական պարտքը պատվով կատարելու և սոցիոլոգիական հարցմանը ակտիվորեն մասնակցելու համար՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ ստացված արդյունքները […]

Եվրոպան չի հանդուրժի. «նույնիսկ Զիմբաբվեում սենց վիճակ չի»

Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ Վարդան Մալխասյանը կարծում է, որ այս համակարգը, որ Հայաստանում գոյություն ունի, Եվրոպան չի հանդուրժի, որովհետև մեզ մոտ իշխանությունը, կրիմինալը, անպատժելիությունն ու անձեռնմխելիությունը ձուլվել են իրար, դարձել են նույնանուն հասկացություններ: «Եվրոպան պահանջում է, որ բացահայտեն կաշառակեր չինովնիկներին, գողերին, որ խցկվում են քաղաքականության մեջ: Վերջերս վանաձորյան դեպքը, նրանք պարգևատրվեցին պաշտոնով, պիտի հակառակը լիներ […]

Բակո Սահակյանն ու Արմեն Ամիրյանը հանդիպել են

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, քննարկվել են մշակույթի ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Մայր Հայաստանի եւ Արցախի մշակութային կապերը գտնվում են բարձր մակարդակի վրա՝ կարեւորելով […]

Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը չկրակի

Հակամարտության կարգավորման հնարավորություն այսօր չկա. Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ խոսելով արցախյան հիմնախնդրից: Նա նկատեց, որ այս պահին հայկական ու ադրբեջանական կողմերի դիրքորոշումներն այնքան տարբեր են, որ որևէ հույս, որ առաջիկայում, մոտ ապագայում հարցը կարող է լուծվել, որ  փոխզիջում կարող է լինել,  չկա: «Ես կարծում, որ ներկայիս  իրավիճակը, երբ և բանակցում են, […]

Հարուցվել է քրեական գործ՝ անչափահասին պատանդ վերցնելու դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ անչափահասին պատանդ վերցնելու դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է։ 2018թ. փետրվարի 1-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի բնակչուհի Վ.Աբգարյանից հաղորդում է ստացվել առ այն, որ իր անչափահաս դստերը Եղվարդ քաղաքի բնակչուհիներից մեկը խաբեությամբ իր տուն է տեղափոխել և պահանջել վերադարձնել պարտքը։ Ձեռնարկված միջոցառումների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի