26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Արամ Մանուկյանը չի կարող ներկայացվել խալաթանման հագուստ հիշեցնող տեսքով»

Երևանի ավագանin փետրվարի 13-ին կայանալիք նիստի օրակարգում է ներառվել մայրաքաղաքում Առաջին հանրապետության վարչապետ Արամ Մանուկյանի արձանը տեղադրելու մասին հարց: Արամ Մանուկյանի արձանը կտեղադրվի Արամի եւ Նալբանդյան փողոցների հատման կետում՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի վերնամասում:

Հիշեցնենք՝ 2017 թվականի հունիսի 19-ին քաղաքապետի կողմից բաց մրցույթ է հայտարարվել, ըստ որի՝ պետք է ստեղծվի հուշարձան, որը պետք է մարմնավորի հայոց նորագույն պետականության հիմնադրի, պետական եւ հասարակական գործիչ Արամ Մանուկյանի կերպարը, արտահայտի նրա ազգային-գաղափարական արժեքը:

Նախատեսվում է, որ արձանը  կտեղադրվի 2018 թ․ մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա հոբելյանի շրջանակներում:
Մրցութային հանձնաժողովի սեպտեմբերի 29-ին կայացած նիստում հաղթող է ճանաչվել Հայաստանի վաստակավոր նկարիչ, քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած արձանը։

Օրերս այս արձանի վերաբերյալ բուռն քննարկումներ ծավալվեցին ինչպես մամուլում, այնպես էլ համացանցային տիրույթում։ Շատերին այս արձանի էսքիզն ամենևին դուր չի եկել, քննադատական կարծիքները շատ են։
Վերոնշյալ թեմայի վերաբերյալ Henaran.am-ի թղթակիցը զրուցել է  Երևանի ավագանու «Ելք» խմբակցության   անդամ Անի Խաչատրյանի հետ։ 

«Արդեն իսկ հարցազրույցներում և համացանցում հայտնել եմ իմ կարծիքը հուշարձանի վերաբերյալ․ կարծիքս բացասական է։ Իմ պատկերացմամբ պետական, հասարակական գործիչ Արամ Մանուկյանը չի կարող ներկայացվել խալաթանման հագուստ հիշեցնող տեսքով։ Խալաթանման բառը օգտագործեցի, քանի որ մեր հրապարակումների մեկնաբանություններում օգտատերերի մեծ մասն է այդ բառով արտահայտվել։ Առաջին պահին նկարը երբ հրապարակեցի, մտածում էի միգուցե ես եմ անճաշակ  (ծիծաղում է – հեղ․), բայց մարդկանց արձագանքը ամեն ինչ տեղը գցեց», –   ասաց Անի Խաչատրյանը:

Խոսելով   արձանի   տեղադրման վայրի մասին՝ ավագանու անդամը նշեց․ «Այնքան էլ կողմ չեմ տեղի ընտրության հետ, բայց միգուցե, այս կարծիքին չլինեի եթե հուշարձանը լավը լիներ։
Երևանցիների կարծիքները  այս արձանի վերաբերյալ  շատ ավելի հումորային են․ մեծ ափսոսանք եմ ապրում, որ Արամ Մանուկյան գործչի հուշարձանը դարձավ այս տեսակ ծաղրանքնների և քննադատությունների առարկա։
Մրցույթային հանձնաժողովի անդամ Հաղթանակ Շահումյանը, ինչպես տեսանք, հայտարարել է, որ մեր հրապարակած տարբերակը չի քննարկվել և քվերկվել հանձնաժողովի նիստերում․ ինքը այս տարբերակը տեսել է միայն մեր հրապարակումներից հետո և նույնիսկ չգիտի էլ, թե   ով է այս հուշաարձանի հեղինակը, սակայն քաղաքապետարանի կողմից մեզ ներկայացված նախագծում ասվում է, որ 20017թ-ի սեպտեմբերի 25-ին կայացած նիստում հաղթող է ճանաչվել Դավիթ Մինասյանի հեղինակած այս «գործը», ինչն էլ կրթության և մշակույթի հանձնաժողովը քննարկեց երեկ, և հանրապետական կուսակցությունը կողմ քվեարկեց։
Առաջիկա օրերին փորձենք հասկանալ և ճշտել, թե իրականում ի՞նչ է կատարվել խնամի բարեկամ տարբերա՞կն է գործել, թե 100-ամյակի շեմին ուզում էին անել լավը,  «а получилось как всегда»։
 
«Ելք»-ը հետագա զարգացումների մասին անպայման տեղյակ կպահի», – եզրափակեց Անի Խաչատրյանը։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ