26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Անկարայի արձագանքը՝ Հոլանդիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության վերաբերյալ օրինագծերի ընդունմանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին 2 բանաձևերի ընդունմանը:

«Մենք խստորեն դատապարտում ենք Նիդերլանդների խորհրդարանի՝ 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչելու մասին որոշումները: Եվրոպայի կենտրոնում՝ Սերեբրենիցայում իրագործված ցեղասպանության վրա աչք փակող երկրի կողմից ընդունված այս անհիմն   որոշումները կապ չունեն ոչ պատմության, ոչ էլ արդարության հետ:

Այս որոշումները ոչ մի իրավական ուժ չունեն։  Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի որոշումները  ցույց են տալիս այս հարցում մեր իրավացիությունը»,- ասվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը քվեների մեծամասնությամբ (142 կողմ, դեմ՝3) ընդունել է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի հայերի զանգվածային սպանդը որպես ցեղասպանություն ճանաչելու երկու օրինագիծ:

Ըստ առաջինի՝ Հոլանդիան վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու 2004 թվականի որոշումը, ըստ երկրորդի, այս տարվա ապրիլի 24-ին, ապա հինգ տարին մեկ Երևան է գործուղվելու Նիդերլանդների կառավարության ներկայացուցիչն, ով մասնակցելու է Հայոց Եղեռնի զոհերի ոգեկոչման արարողություններին:

Աղբյուր`    Mfa.gov.tr
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ