26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դավիթ Լոքյանը՝ «Քարերի սիմֆոնիա»-ի առջև ընթացող շինարարության մասին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց՝ Գառնիի համայնքապետը «Քարերի սիմֆոնիա» կոչվող հուշարձանի դիմաց շինարարություն իրականացնելու թույլտվություն չի տվել։

 Գառնիում գտնվող «Քարերի սիմֆոնիա» կոչվող հուշարձանի առջև շինարարություն է իրականացնում Գառնի գյուղի բնակիչներից մեկի մասնավոր ընկերությունը: Նախատեսվում է այնտեղ տեղադրել շարժական տաղավարներ:

«Եթե  ժամանակավոր  փայտյա կառույցն ապօրինի է, մենք մեր համայնքապետին և մարզպետին համապատասխան ցուցում ենք տալու, որպեսզի ուսումնասիրեն խնդիրը»,- ասաց նախարարը։

Վերջինս   նշեց, որ իր համար ընկալելի չէ  այս  խնդիրն այսքան  ծայրահեղականացնելը:

«Պետք է ուսումնասիրել և հասկանալ` արդյո՞ք այդ կառույցը չի աղճատում մեր պատմական արժեքի, բնության ընդհանուր պատկերը: Եթե աղճատում է, չպետք է թույլատրվի: Համայնքապետն էլ  մեղքի իր բաժինն ունի և չպետք է թույլատրեր որևէ բան կառուցել․ դա ճշմարտություն է»,- նշեց Լոքյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ