26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 27, 2017

Լարսը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Կոռուպցիայի դեմ պայքարը կմնա թղթի վրա. Դավիթ Հարությունյան

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նոյեմբերի 27-ին մասնակցել է «Կոռուպցիայի կանխարգելումը և մարդու իրավունքների պաշտպանությունը» խորագրով համաժողովին: Միջոցառմանը բացման և ողջույնի խոսքով հանդես են եկել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, GRECO-ի գործադիր քարտուղար Ջիանլուկա […]

Համաձայնագրից օգուտ ունենալու ամենակարևոր պայմանը դրա լիարժեք իրականացումն է․ Սվիտալսկի

«Մենք ամեն ինչ կանենք, որ կյանքի կոչենք համաձայնագիրը, որովհետև այն շատ կարևոր է, այն նոր հնարավորություններ է ստեղծում, և համաձայնագրից օգուտ ունենալու ամենակարևոր պայմանը դրա լիարժեք իրականացումն է»։ Այսօր «Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրմանը եւ դրա իրագործմանը։   Նա նշեց, […]

«Տնտեսության թոքերը փակված են և խեղդված մոնոպոլիայի սարդոստայնի մեջ»

«Ելք» խմբակցության նախաձեռնությամբ խորհրդարանում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցի վերաբերյալ հանրային լսումներին«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նախ հիշեցրեց՝ ինքը ԵՄ ինտեգրացիայի կողմնակից է, բայց դեմ է խնդիրների մասին խոսել՝ ԵԱՏՄ դուռը շրխկոցով փակելուն: «Դուռը շրխկացնելով փակելը հեշտ ճանապարհն է, պետք է հասկանալ, թե ինչու մենք չկարողացանք և չենք կարողանում օգտվել ԵԱՏՄ ինետգրացիոն բլոկի հնարավորություններից. բոլոր խնդիրները պետք […]

Գույքահարկի վճարման վերջնաժամկետը երկարացվել է

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը զեկուցել է, որ  ի կատարումն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի, գույքահարկի հավաքագրման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերում գործող բանկային և վճարահաշվարկային կետերի աշխատանքը երկարացվել է մինչև ժամը 19.00-ը։  Վահե Նիկոյանն առաջարկել է նաև   գույքահարկի վճարման վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ի փոխարեն սահմանել […]

ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրմամբ Հայաստանը նոր որակական փոփոխությունների ականատեսը կլինի. Սվիտալսկի

Եվրամիության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը երկրում նոր որակական փոփոխության կհանգեցնի կոռուպցիայի դեմ պայքարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 27-ին «Կոռուպցիայի կանխարգելումը և մարդու իրավունքների պաշտպանությունը» խորագրով համաժողովի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: «Վերջին ամիսներին Հայաստանը մի շարք կարևորագույն քայլեր է իրականացրել կոռուպցիայի դեմ պայքարում, օրենսդրական դաշտում, […]

«Կկարողանանք՝ փառք ու պատիվ մեզ, չենք կարողանա՝ կյանքը ցույց կտա՝ ուր կգնանք»

ԵԱՏՄ միության հնարավորությունները ՀՀ-ն լավ չի օգտագործում, ինչը պայմանավորված է ՀՀ ներքին սոցիալական և տնտեսական խնդիրներով, ԱԺ-ում «Ելք»-ի նախաձեռնությամբ կազմակերպված ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հանրային քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը: Նա ընդգծեց, որ պետք չէ հակադրել ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն, այլ պետք է եզրեր գտնել երկուսի հետ համագործակցության համար: «Մենք չենք հակադրում, […]

ԵՄ-ի հետ հետագա ինտեգրացիայի հարցում լավ հնարավորություն կլինի

ՀՀ- ԵՄ-ն ընդլայնված գործընկերության համաձայնագիրի ստորագրումը կանխատեսելի էր։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը։ Նա նշեց, որ համաձայնագրի շուրջ առկա նախադրյալները թույլ էին տալիս կանխատեսել, որ այնուամենայնիվ այն կստորագրվի։ «Դա մեզ տալու է բավականին մեծ հնարավորություններ Եվրոպական Միության հետ հետագա ինտեգրացիայի գործում։ Բնականաբար սա լինելու է այն հենքը, […]

«Ա՛յ ընկերներ, ԵՄ-ն ընդունել է ԵԱՏՄ-ը, մենք ո՞վ ենք, որ չընդունենք»

Խորհրդարանը «Ելքի» նախաձեռնությամբ շարունակում է հանրային լսումները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցի վերաբերյալ:  ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն արձանագրեց, որ սա ընդդիմության առաջարկն է, սակայն իրենք բոլորը մասնակցում են քննարկմանը, նա շնորհակալություն հայտնեց քննարկման համար բոլորին: «Շնորհակալ եմ նաև նրա համար, որ բոլոր ելույթներում հասկացանք, թե ինչու չի կարելի սկսել այս գործընթացը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու, որովհետև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի