28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Ա՛յ ընկերներ, ԵՄ-ն ընդունել է ԵԱՏՄ-ը, մենք ո՞վ ենք, որ չընդունենք»

Խորհրդարանը «Ելքի» նախաձեռնությամբ շարունակում է հանրային լսումները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցի վերաբերյալ: 

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն արձանագրեց, որ սա ընդդիմության առաջարկն է, սակայն իրենք բոլորը մասնակցում են քննարկմանը, նա շնորհակալություն հայտնեց քննարկման համար բոլորին: «Շնորհակալ եմ նաև նրա համար, որ բոլոր ելույթներում հասկացանք, թե ինչու չի կարելի սկսել այս գործընթացը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու, որովհետև շատ ընդդիմադիր ելույթներում հնչում էին փաստեր՝ նաև աղավաղված, որոնք ապացուցում էին հենց դա, որ չի կարելի սկսել նման գործընթաց, դա մեր տնտեսական, պետական անվտանգության շահերից չի բխում: Հնչեց նաև տեսակետ, որ հանուն Հայաստանի եկեք, դուրս գանք ԵԱՏՄ-ից, բայց պետք չէ հանուն Հայաստանի գնալ ինքնակործանման՝ նույնիսկ այդ գաղափարից ելնելով»:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ի գոյությունը չընդունելու վերաբերյալ ընդդիմախոսների հայտարարություններից, ՀՀԿ-ական պատգամավորը շեշտեց. «Ա՛յ ընկերներ, Եվրոպական միությունն ինքն է ընդունել Եվրասիական տնտեսական միությունը, մենք ո՞վ ենք, որ չընդունենք:  Սա մեր կռիվը չէ, սա գլոբալ աշխարհի, գերտերությունների կռիվն է, իսկ մենք մեր դիրքերեը պետք է օգտագործենք հանուն մեր պետության»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ