27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Կկարողանանք՝ փառք ու պատիվ մեզ, չենք կարողանա՝ կյանքը ցույց կտա՝ ուր կգնանք»

ԵԱՏՄ միության հնարավորությունները ՀՀ-ն լավ չի օգտագործում, ինչը պայմանավորված է ՀՀ ներքին սոցիալական և տնտեսական խնդիրներով, ԱԺ-ում «Ելք»-ի նախաձեռնությամբ կազմակերպված ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հանրային քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը:

Նա ընդգծեց, որ պետք չէ հակադրել ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն, այլ պետք է եզրեր գտնել երկուսի հետ համագործակցության համար: «Մենք չենք հակադրում, երկուսը միասին վերցրած՝ շարժվում ենք առաջ: Կկարողանանք՝ փառք ու պատիվ մեզ, չենք կարողանա՝ կյանքը ցույց կտա, թե ուր և ինչպես կգնանք», – նշեց նա:

Հիշեցնենք, որ «Ելքն» առաջարկում է սկսել ԵԱՏՄ-ից Հայաստանի հանրապետության դուրս գալու գործընթաց:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ