28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Տնտեսության թոքերը փակված են և խեղդված մոնոպոլիայի սարդոստայնի մեջ»

«Ելք» խմբակցության նախաձեռնությամբ խորհրդարանում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցի վերաբերյալ հանրային լսումներին«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նախ հիշեցրեց՝ ինքը ԵՄ ինտեգրացիայի կողմնակից է, բայց դեմ է խնդիրների մասին խոսել՝ ԵԱՏՄ դուռը շրխկոցով փակելուն: «Դուռը շրխկացնելով փակելը հեշտ ճանապարհն է, պետք է հասկանալ, թե ինչու մենք չկարողացանք և չենք կարողանում օգտվել ԵԱՏՄ ինետգրացիոն բլոկի հնարավորություններից. բոլոր խնդիրները պետք է փնտրել այստեղ՝ ՀՀ-ում»,-հայտարարեց Զոհրաբյանը:

Վերջինս նկատեց՝ ոչ ՌԴ-ն, և ոչ էլ ԵԱՏՄ-ն է մեղավոր, որ մեր երկրում մենաշնորհ է ու կոռուպցիա: «Երբ մեր երկրի ներսում ծիրանի արտահանումը քվոտավորված է, հիմա ԵԱՏՄ-ն է մեղավո՞ր, թե՞ իշխանութունը, երբ ՀՀ-ն Գազպրոմի դուստր ձեռնարկությունն է, ո՞վ է մեղավոր: Հայռուսգազարտի 20%-ը տվեցին Գազպրոմին, և այլ գազային պայմանագիր չենք կարող կքնել, ԵԱՏՄ-ն է մեղավո՞ր: Ես կարծում եմ տնտեսական ցանկացած բլոկից կարող ենք միշտ էլ օգուտ քաղել, եթե ադեկվատ քաղաքականություն վարող իշխանություն ունենանք»,-ասաց նա և հարց ուղղեց, թե ինչպես է, որ մի շարք երկրներ կարողանում են ԵԱՏՄ-ից օգուտ քաղել, իսկ ՀՀ-ն՝ ոչ, ուստի խորհուրդ տվեց չբողոքել Նազարբաևից ու Լուկաշենկոյից:

«Պետք է ճիշտ գնահատել՝ ինչ խաղի կանոններ պետք է լինեն, որ չհայտնվենք այս վիճակում»,-ասաց նա և փաստեց, թե երկրի տնտեսության թոքերը փակված են, և խեղդված է մոնոպոլիայի սարդոստայնի մեջ, ուստի պետք է խնդիրները մենք մեր երկրում փնտրենք:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ