18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

ԵՄ-ի հետ հետագա ինտեգրացիայի հարցում լավ հնարավորություն կլինի

ՀՀ- ԵՄ-ն ընդլայնված գործընկերության համաձայնագիրի ստորագրումը կանխատեսելի էր։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը։

Նա նշեց, որ համաձայնագրի շուրջ առկա նախադրյալները թույլ էին տալիս կանխատեսել, որ այնուամենայնիվ այն կստորագրվի։

«Դա մեզ տալու է բավականին մեծ հնարավորություններ Եվրոպական Միության հետ հետագա ինտեգրացիայի գործում։ Բնականաբար սա լինելու է այն հենքը, որով շարժվելու է Հայաստանի Հանրապետությունը իր մնացած համագործակցության առումով ԵՄ-ի հետ։ Բնականաբար երկկողմ տնտեսական համագործակցություն է լինելու։ Համաձայնագրում նշված է, որ ԵՄ-ն համաձայնագրի հիման վրա աջակցելու է մանր և միջին բիզնեսի զարգացմանը»,- ասաց նա։

Ասուլիսի մյուս բանախոս քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նշեց, որ սա ավելի շատ քաղաքական փաստաթուղթ է, այն ադապտացվել է այն իրողությանը, որ Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ է և ունի կոնկրետ պարտավորություններ։

«Այն հիմնականում հաղորդագրություն է պարունակում Հայաստանի կողմից, որ վերջինս առաջնորդվելու է եվրոպական արժեհամակարգերով։ Ես կարծում եմ՝ սա շատ կարևոր փաստաթուղթ էր, քանի որ հնարավորություն է տալիս Հայաստանին դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը։ Ինչքան էլ ասում ենք, որ Ռուսաստանը կողմ է, ամեն դեպքում չեմ կարծում, որ Ռուսաստանը հիացած է այս որոշմամբ»,- նշեց քաղտեխնոլոգը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ