20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կոռուպցիայի դեմ պայքարը կմնա թղթի վրա. Դավիթ Հարությունյան

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նոյեմբերի 27-ին մասնակցել է «Կոռուպցիայի կանխարգելումը և մարդու իրավունքների պաշտպանությունը» խորագրով համաժողովին: Միջոցառմանը բացման և ողջույնի խոսքով հանդես են եկել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, GRECO-ի գործադիր քարտուղար Ջիանլուկա Էսպոսիտոն, այլք:

Նախարար Հարությունյանի խոսքով, կոռուպցիայի դեմ պայքարը պարզունակ ծրագիր չէ, և եթե չփոխվի հանրային իրավագիտակցումը, ապա ամենալավագույն ձևակերպումները կմնան թղթի վրա՝ որպես բարի ցանկություններ: Դավիթ Հարությունյանի համոզմամբ, կոռուպցիայի դեմ պայքարում հաջողելու հարցում մեծ է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների դերը: Այս առումով նախարարը կարևորել է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) հետ համագործակցությունը և նշել, որ այն լրացուցիչ խթան է հակակոռուպցիոն ոլորտի շարունակական բարեփոխման և օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու առումով:

 «Այսօր ժամանակակից գործիքները՝ հատկապես էլեկտրոնային համակարգը, լայն հնարավորություն են ընձեռում ունենալու ցանկալի արդյունքներ տարբեր ոլորտներում: Ասածիս լավագույն օրինակներից է հանրությանը իրավական ակտերի նախագծերի քննարկման մասնակիցը դարձնելու համար ստեղծված www.e-draft.am հարթակի գործարկումը: Կարևորում եմ նաև պետական ծառայությունները մասնավոր հատվածին պատվիրակելու նախաձեռնությունը, որի արդյունքում, մեկ տարվա ընթացքում Հայաստանում գործող 8 տասնյակը գերազանցող գրասենյակներից օգտվողների թիվը մոտ 4 անգամ ավելացել է»,- նշել է Հարությունյանը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գնահատմամբ, Հայաստանի Հանրապետությունն այս ժամանահակատվածում մեծ քայլեր է կատարել կոռուպցիայի կանխարգելման և օրենսդրության բարելավման ուղղություններով, որը ողջունելի է Եվրամիության կողմից: Դեսպանը շեշտել է, որ ԵՄ-ն վճռորոշ է շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ և այդ համատեքստում ընդգծել  Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը, Պյոտր Սվիտալսկու համոզմամբ, որակական նոր փոփոխություններ կբերի կոռուպցիայի կանխարգելման և  մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում:

Համաժողովի ժամանակ քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի միջև փոխազդեցությունը, կոնկրետ թիրախային խմբերին ուղղված GRECO-ի առաջարկությունները և այլ հարցեր:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ