26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 4, 2017

Մահացել է

Երեկ Նորագավիթում անհայտ անձը կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակով «Էրեբունի» ԲԿ տեղափոխված 48-ամյա Սամվել Ավագյանը մահացել է: Shamshyan.com-ի տեղեկություններով` հրազենային վնասվածքներ ստացածը նախկինում մի քանի անգամ դատված է եղել, ում ավելի շատ ճանաչում են «Ջոն» մականվամբ:   

Դեռ բանը բանից անցած չէ. Չավուշօղլուն` Քուրդիստանի հանրաքվեից

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանում անցկացված անկախության հանրաքվեին, ասել է, որ դեռ ամեն ինչ կորած չէ և Բարզանիի իշխանությունը հորդորել քայլ անել»: Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Չավուշօղլուն ևս մեկ անգամ անօրինական է որակել քրդական տարածաշրջանում անցկացված անկախության հանրաքվեն: Թուրքիայի արգործնախարարը մասնավորապես ասել է. «Այդ հանրաքվեն, թափանցիկ, ժողովրդավարական հանրաքվե չէ: […]

«Արամը մտածելու բան ունի» /տեսանյութ/

«Սփյուռքը մաշվում է…»,-«Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ժամանակ մտահոգություն հայտնեց Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Չորս միլիոնանոց Հայաստանի գաղափարը որքանո՞վ է իրատեսական: Թեմայի շուրջ Henaran.am-ի թղթակիցը զրուցեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ: Ադիբեկյանը նշեց, որ 5 միլիոնանոց Հայաստանի մասին ինքը խոսում էր դեռևս 30 տարի առաջ: «Այդ ժամանակ կար ներգաղթ` Ադրբեջանից, Աբխազիայից ու Ջավախքից»,-նշում է սոցիոլոգը և հավաստում, որ […]

Գորիս-Սիսիան և Շուռնուխ-Կապան ավտոճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 4-ի առավոտյան Գորիս-Սիսիան և Շուռնուխ-Կապան ավտոճանապարհներին ձյուն է տեղացել: Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Լուրջ չի

Հայ ազգային կոնգրեսի անդամ Վարդան Մալխասյանի խոսքով՝ կուսակցությունը շարունակում է գտնել, որ իշխանությունը բռնազավթել են, ու նրանց վարած քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել: «Նրանք մեր երկիրը կործանման են տանում, ու դրա դեմն առնել է պետք»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Վարդան Մալխասյանը լուրջ օրակարգ չի համարում «Ելքի» կողմից առաջ քաշվող ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծը: Լուրջ չէ […]

Ղարաբաղն էլ մտնի ԵՏՄ. Առավոտ

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու իրենց նախազծի երեկվա քննարկման ժամանակ Աժ-ում ասաց, որ լուրջ տնտեսա­կան խնդիրներ կան, ախտան­շաններ կան, ու իրենք ընդամենն առաջարկում են հանձնաժողով ստեղծել՝ «յամեռ» անել. «Մարդը, որ բողոքներ ունի, պի­տի մի հատ յամեռով անցկաց֊նենբ, հետազոտենք, որ տես­նենք՝ վիրուս է, հիվանդ է, ինչ է …  ՀՀԿ-ը ասում է՝ այ […]

Սա մեր պետության խայտառակությունն է. Փաշինյան

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը «Դատախազության» մասին օրենքի քննարկմանը խորհուրդ հարցրեց հարակից և հիմնական զեկուցողներին, թե ինչը պիտի փոխեն այս օրենքում, որպեսզի դատախազությունն ի վերջո հանցագործությունների դեմ պայքարի, ոչ թե հակառակը: «Հանրության մեջ դատախազությունն ընկալվում է որպես հանցագործողություն կոծկող մարմին»,-ասաց նա, ապա հիշեցրեց հայտնի «զիբիլիքսի» գործը, երբ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ «Ելքը» հայտնաբերել էր […]

Ովքեր կողմ քվեարկեցին «Ելք»-ի նախագծին

«Ելք»-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը Ազգային ժողովը մերժեց: «ՀՀ մասով ԵԱՏՄ պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագծի վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը չընդունվեց՝ 10 կողմ, 79 դեմ և 0 ձեռնպահ քվեարկությամբ: Նշենք, որ սխալմամբ կողմ էր քվեարկել ՀՀԿ-ական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված